Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Շաբաթ օրվանից հետո Գորիսում կորոնավիրոսով վարակվածների թիվն աճել է

by mediapoint
Հուլիս 7, 2020
0

Երեկ նոր կորոնավիրուսի հետազոտման նպատակով թեստավորվել է  30 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է 19-ի արդյունքները. Նրանցից չորսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ավելի վաղ գրանցվել էր ևս չորս դեպք։

Թեստ են հանձնել նաև Գորիսի բժշկական կենտրոնի դիալեզի բաժնի բուժաշխատողները, արդյունքները բացասական են եղել։Այսօր կթեստավորվեն նաև դիալեզ ստացող հիվանդները։ Այժմ բուժում է ստանում 26 քաղաքացի, որոնցից 19-ը՝ տնային պայմաններում, մյուսները՝ բուժհաստատություններում։

Covid 19-ի դեպք է արձանագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի երկու աշխատակցի մոտ. այս մասին https://mediapoint.am/-ին տեղեկացրին Գորիսի բժշկական կենտրոնից։

Վարակակիրների շփման շրջանակներից ինքնամեկուսացված է 107 քաղաքացի։

Մամուլի ակումբի կողմից պարբերաբար տեղեկություններ հրապարակելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Գորիս, Տեղ, Տաթ համայնքներում իրավիճակի մասին, նպատակ ունենք հորդորելու բնակիչներին, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները։ Դրա հետ միասին ստանում ենք զանգեր, նամակներ, որոնցով քաղաքացիներից ոմանք դժգոհում են վարակման օջախի մասին տեղեկությունների տարածման փաստից։ Հարկ ենք համարում նշել, որ,  չխախտելով մարդկանց անձնական տվյալների պահպանման կանոնները, դրանք հրապարակվում են բացառապես զգոնության կոչ անելու նպատակով և տարօրինակ է, որ մարդիկ խուսափում են հիվանդության հնարավոր վարակակիր լինելու մասին հայտնի դառնալուց։ Covid 19-ով վարակվելու հավանականություն ունի ցանկացած քաղաքացի։

Սեփ. լրատվություն

mediapoint
mediapoint
Share114TweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.