Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Գորիսի պետական համալսարանում 132 թափուր տեղ է մնացել

by mediapoint
Նոյեմբեր 5, 2021
0

Գորիսի պետական համալսարանում 2020-21 ուսումնական տարվա ընդունելության համար նախատեսվել է 20 անվճար և  200 վճարովի հիմունքներով ուսուցման տեղ։ Առավել մեծ թվով անվճար տեղ պլանավորվել էր էլեկտրոնիկա մասնագիտության համար, իսկ տնտեսագիտություն բաժնում նախատեսվել էր ընդունելություն կազմակերպել միայն վճարովի հիմունքներով՝ այդ նպատակի համար պլանավորվել 30 տեղ։

Ընդունելության քննությունների ավարտից հետո համալսարանը https://gorsu.am/ հրապարակել է արդյունքները, ըստ որի, անվճար հիմունքներով համալսարան է ընդունվել 13 դիմորդ, որոնցից մեկն օրենքով սահմանված կարգով՝ առանց մրցույթի։ Մնացած տեղերի մասին համալսարանի պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակված չէ, որոնք վերաբերում են կերպարվեստի և էլեկտրոնիկայի բաժիններին։ Ի դեպ, վերջին մասնագիտության առումով տեղեկություններ չկան նաև վճարովի 20 տեղի համար հայտարարված ընդունելության արդյունքների մասին, քանի որ դիմորդներից և ոչ մեկը դրական գնահատական չի ստացել։

Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, վճարովի հիմունքներով համալսարան է ընդունվել 48  դիմորդ։ Ընդհանուր հաշվով, համալսարանում 132 տեղ թափուր է մնացել։ Ընդորում, 26 տեղ տնտեսագիտության, 20-ական էլեկտրոնիկա, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, 12-ական՝ մաթեմատիկա, կենսաբանություն, կառավարում, 14 պատմություն, 11 հայոց և  5` անգլերեն լեզու գրականություն բաժիններում։

Untitled chart
Infogram

Հարկ է նշել, որ անվճար հիմունքներով ընդունված դիմորդների անցումային բալը հիմնականում միջինից բարձր է միայն հումանիտար առարկաների պարագայում։ Ինչպես և նախորդ տարիներին, որոշ բաժիններում անցումային միավորները չեն անցնում 8-ը։ Այդպիսի արդյունքներով յոթ դիմորդ դարձել է համալսարանի ուսանող, ընդ որում առավել ցածր միավորով ընդունվողները նախընտրել են կառավարում,  տնտեսագիտություն բաժինները։ Ցավոք, այդպիսի արդյունքներ են գրանցվել նաև հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժիններում։ Այս մասնագիտությամբ անցողիկ բալը տատանվում է 7.50-ի և 9.25-ի միջև։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 35 բուհերում թափուր է մնացել 12230 տեղ և արդեն իսկ մեկնարկել է թափուր տեղերի դիմում-հայտերի առցանց եղանակով ներկայացումը։

Դժվար է ենթադրել, արդյո՞ք այդքան դրական միավոր հավաքած դիմորդ ունեցել է Գորիսի համալսարանը, թե՞ ուսանողական նստարաններին կնստեն անգամ անբավար արարդյունքներ գրանցած դիմորդները։

Սեփ․ լրատվություն

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.