Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Մեղրիի համայնքապետարանը չի շտապում հանրայնացնել աճուրդային հանձնաժողովի որոշումները

by mediapoint
Նոյեմբեր 5, 2021
0

Lուսանկարը՝ meghrinews.com կայքէջի

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի՝ 2019 թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցած ավագանու նիստում որոշում է ընդունվել «2019 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա  հողամասերի ցանկը հաստատելու մասին» հաստատվել է 70 հողամասերի օտարման և  3 օգտագործման տրամադրման հողամասերի տարածքը։

Ըստ ներկայացված ցանկի ակնկալվում էր շուրջ 30.6 հա օտարել, որից ներկայացված մեկնարկային գնի համաձայն համայնքային բյուջե կմուտքագրվեր շուրջ 44 մլն 204 հազար դրամ։ Բայց ըստ համայնքի ղեկավարի որոշումների՝ օտարվել է 29.5 հա հողատարածք՝ 21 մլն 697 հազար դրամով։

Ի տարբերություն այլ համայնքների, Մեղրիում առավել շատ աճուրդի են հանվել գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության հողեր։

Հատկանշանական է նշել, որ օտարված հողատարածքների չափերը ոչ բոլոր դեպքերում են համընկել  ըստ նախապես հաստատված ցանկի։

Օրինակ, Շվանիձոր բնակավայրում նախատեսված էր օտարել երկու հողակտոր՝ 1822.5քառ.մ հասարակական կառուցապատման և 8 հազար քառ․մ գյուղատնտեսական վարելահող, բայց ըստ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի որոշումների, աճուրդով օտարվել է 7854.2 քառ․մ և 750 քառ․մ գյուղատնտեսական և 1822.5 քառ․մ հասարակական կառուցապատման հողատարածք։ Նույն խնդիրն առկա է նաև Լեհվազ բնակավայրում, որտեղ օտարվել է մոտ հազար քառակուսի մետրով պակաս հողատարածք, իսկ ազատ մնացած հողատարածքների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։

Լիճք և Վահրավար բնակավայրերում օտարված հողատարածքները նախնական ցուցակում նույնիսկ ներառված չէին։ 2019թ․ ապրիլի 14-ին Վահրավար բնակավայրում օտարվել է 1,007 հա գյուղատնտեսական նշանակության հող։  Իսկ դեկտեմբերի 23-ին աճուրդի դրված Լիճք բնակավայրի գյուղատնտեսական նշանակության 6 հողակտորը գնել է Ռոլանդ Գևորգյանը՝ շուրջ 8.5 հա-ի համար վճարելով 3 մլն 321 հազար 888 դրամ։

Նման օրինակների հանդիպելուց հետո դժվար է ասել, թե որքանով է Մեղրի համայնքում պահպանվել աճուրդի անցկացման կարգը, առավել ևս, որ Մեղրու համայնքապետարանը մինչ օրս «չի հասցրել» պատասխանել Գորիսի մամուլի ակումբի հունիսի 17-ին ուղարկած հարցմանը, որով անհրաժեշտ էր ստանալ 2019թ․ Մեղրիում տեղի ունեցած աճուրդների արձանագրությունները։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.