Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Շինուհայրում ու Հարժիսում խմելու ջրին սպասելիս մարդկանց աչքերը ջուր կտրեց

by mediapoint
Նոյեմբեր 5, 2021
0

ՀՀ կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը համաձայնության են եկել, որով KfW/Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության կողմից Հայաստանում ֆինանսավորվել է «Կոմունալ  ենթակառուցվածքների ծրագիր-Փուլ 3», որով նախատեսվում էր Շիրակ, Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք և Գեղարքունիք մարզերի մի շարք քաղաքներում և շրջակա գյուղերում ջրամատակարարման ցանցի վերականգնում, նորացում և ընդլայնում, ինչպես նաև մի շարք հրատապ միջոցառումների իրականացում կոյուղու համակարգում։

Թիրախ համայնքներից է նաև Տաթևը, որով նախատեսվում էր Շինուհայր գյուղի ջրամատակարարման համակարգ բարելավում․ ակնկալվում էր, որ այդ նախագծով կլուծվի Շինուհայրի խմելու ջրի հարցը։

Ըստ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի հրապարակած տեղեկանքի, ծրագիրը նախատեսվում էր  իրականացնել 2015-2018թթ ընթացքում, սակայն մինչև այժմ շինարարությունը չի մեկնարկել։  Նույնը վերաբերում է նաև Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին:

Տաթևի համայնքապետարանի տեղեկացմամբ, 2017թ․ «ՋԻՆՋ» ինժիներախորհրդատվական ընկերությունը եղել է Շինուհայրում, կազմվել է նախահաշիվ, որով Շինուհայր բնակավայրում իրականացվելիք ծրագրի նախնական գինը կազմել է մոտ 450 մլն դրամ։ Նախատեսված էր կառուցել 1,4 կմ նոր ջրատար, 300 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար և մոտ 11,1 կմ բաշխիչ ցանց։ Անցել է գրեթե  երեք տարի, սակայն  շինարարության մասին դեռևս խոսք չկա։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, նաև շինարության իրականացման համար մրցույթ է անցկացվել, հայտնի է հաղթողի անունը, սակայն Շինուհայրում և Հարժիսում շարունակում են սպասել, թե, երբ վերջապես, խնդրի լուծման առաջին քայլերը կսկսվեն։

Իսկ մինչ այդ, ինչպես արդեն նշվել է մեր հրապարակած հոդվածում, Տաթև համայնքի բյուջեից տարեկան մոտ 5-6 մլն դրամ ծախսվում է բնակավայրերում, մասնավորապես Շինուհայրում, Խոտում,  Հարժիսում և Հալիձորում ջրամատակարարում ապահովող 5 բանվորների աշխատավարձ վճարելու համար, այն դեպքում, երբ 2016 թ․ Տաթև համայնքի ավագանու որոշմամբ, համայնքի սեփականություն հանդիսացող ջրամատակարարման ցանցը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է «Հայջրկմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.