Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Հայտարարագրում են համայնքների ղեկավարների տեղակալները

by mediapoint
Նոյեմբեր 5, 2021
0

2020 թվականի ապրիլին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում եւ համայնքների ղեկավարների տեղակալների համար եւ պարտադիր դարձրեց հայտարարագիր ներկայացնելը․ մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները (անկախ համայնքի բնակչության թվից, ինչը նախորդ տարիներին որոշիչ էր) և առաջին անգամ նաև նրանց տեղակալներն այլևս հայտարարագրման սուբյեկտ են:

Գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջում։

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը հայտարարագրել է կանխիկ 150 հազար ՀՀ դրամ, 3 մլն 296 հազար 943 դրամ աշխատավարձ և 931 հազար դրամ «Արդշինբանկից» ստացված փոխառություն։ Նա նաև նշել է բնակարան և 2016 թ․ գնած MERCEDES-BENZ մակնիշի  ավտոմեքենա։

Դավիթ Հայրապետյանի կինն ու աղջիկը նույնպես հայտարարագիր են ներկայացրել, որտեղ նշված է բնակարան՝ որպես համատեղ սեփականություն։

Համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մարատ Հարությունյանը հայտարարագրել է միանձնյա սեփականություն հանդիսացող 2 հողամաս, 1 ավտոտնակ և որպես համատեղ սեփականություն՝ 2 բնակարան։

Համայնքի ղեկավարի տեղակալը որպես տրանսպորտային միջոց նշել է միայն VAZ մակնիշի մեքենան։

Մ․ Հարությունյանի կանխիկ դրամական միջոցների չափը կազմում է 3 մլն 717 հազար 404 դրամ, իսկ որպես եկամուտ նշված է «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկից փոխառություն ստացած 1 մլն 950 հազար դրամ, իսկ Կապանի համայնքապետարանից ստացած աշխատավարձի մասին որևէ տեղեկատվություն չի նշվել։

Մ․ Հարութունյանի կինը՝ Հասմիկ Մելքոմյանը, հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան և 2019 թ․ սկզբին ունեցած 1 մլն 18 հազար 336 կանխիկ դրամ,  որը տարվա վերջում զրոյացել էր։

Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանը հայտարարագրել է միայն համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան և 500 հազար դրամ կանխիկ գումար։ Նրա որդու ներկայացրած հայտարարագրում որևէ տվյալ ներկայացված չէ։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը որպես դրամական միջոցներ հայտարարագրել է բանկային հաշիվներում ունեցած 194 հազար 469 դրամ, որը տարվա վերջում կազմել է 2 մլն 572 հազար 74 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների չափը՝  2019 թ․ սկզբին 4 մլն 800 հազար դրամ էր, տարվա վերջում՝ 4 մլն 500 հազար։

Որպես եկամտի աղբյուրներ, փոխհամայնքապետը հայտարարագրել է 1 մլն 896 հազար 972 դրամ աշխատավարձ և ինքն իրեն որպես աշխատանքի վարձատրություն փոխանցած՝ 800 հազար 560 դրամ։

Համայնքի ղեկավարի տեղակալը որպես անշարժ գույքի, հայտարարագրել է 2016 և 2017 թթ․ գնած MERCEDES-BENZ ավտոմեքենաներ։ Մ․ Հովսեփյանը նշել է նաև , որ հանդիսանում է «Մենուա Հովսեփյան» Ա/Ձ-ի տնօրենը։

Մենուա Հովսեփյանի կինը՝ Մարիա Տատինցյանը, հայտարարագրել է 8 մլն 225 հազար դրամ եկամուտ, որից՝  7մլն 459 հազարը որպես շահաբաժին ստացել է
«Մեգանետ Էյչ Դի» ՍՊԸ-ից, իսկ 766 հազարը որպես աշխատավարձ «Ֆարմ Էլեն» ՍՊԸ-ից։  Մ․ Տատինցյանը նշել է նաև 2019 թ․ գնած BMW մակնիշի ավտոմեքենայի մասին։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը 2019թ․ տարեկան հայտարարագրում որպես անշարժ գույք նշել է բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան։

Ըստ հայտարարագրի, համայնքի ղեկավարի տեղակալը բանկային հաշիվներում դրամական միջոցներ չունի, կանխիկ գումարի չափը տարվա սկզբին կազմել է 4 միլիոն, որը մինչև տարվա վերջ պակասել է մեկ միլիոնով։

Որպես եկամուտ, Իրինա Յոլյանը հայտարարագրել է 3 մլն 501 հազար 359 դրամ, 1000 ԱՄՆ դոլար, որից 2 մլն 65 հազար 890 դրամը կազմում է համայնքապետի տեղակալի աշխատավարձը, 1 մլն 43 հազար 469-ը՝ որպես աշխատանքի վարձատրություն, ստացել է Մերձավոր Արևելքի հիմնադրամից, իսկ 1000 ԱՄՆ դոլարը՝ նվիրատվություն Դավիդ Փարրիից։

Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տուն և բնակարան, 2003 թ․ PORSCHE և 1991թ․ GAZ մակնիշի գնած մեքենաները։ Վ․ Իվանյանը նշել է նաև տարված սկզբին ունեցած 6 մլն դրամ, որը մինչ տարվա վերջ ավելացել է 1,5 մլն դրամով։ Որպես այյ եկամուտ, նա հայտարարագրել է 2,5 մլն դրամ։ Համայնքապետարանից ստացված աշխատավարձի մասին  տվյալներ չկան։

Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալի կինը հայտարարագրել է միայն 700 հազար կանխիկ դրամական միջոցներ, որը տարվա վերջ դարձել է1 մլն 200 հազար դրամ։

Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Գորայք և Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալները դեռևս չեն հայտարարագրել իրենց ունեցվածքը։ Հիշեցնենք, որ հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ն է։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.