Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ավագանու անդամները սկզբում կառուցում են, ապա նվազագույն արժեքով իրենց են օտարում հողատարածքները

by mediapoint
Հուլիս 25, 2013
0

AvaganiՇուշան Օհանյան
Գորիս քաղաքի ավագանու հերթական նիստի քննարկմանն էր ներկայացված տեղական բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականը: Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն իր ելույթում նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում բյուջեի եկամուտների հավաքագրումը (գույքահարկ, հողի հարկ, գույքի վարձակալություն, վարչական տուգանքներ) կատարվել է 72%-ով, թերացումները հիմնականում արձանագրվել են գյուղատնտեսական հողերի վարձակալության և տեղական վճարների հավաքագրման ուղղությամբ:
Խնդրի լուծման համար, ըստ քաղաքապետի, նախատեսվում է ուսումնասիրություն իրականացնել:  Հուլիսի 1-ից, նվազագույն աշխատավարձը 45.000 դրամ սահմանելու հետ կապված, պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջեից ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին: 

Ավագանու նիստում ընդգրկված հարցերից երկուսը վերաբերում էին հողատարածքների օտարումներին` մի դեպքում` սակարկության, մյուս դեպքում` ուղղակի վաճառքի ձևով: Սակարկության եղանակով օտարման էր ներկայացված հասարակական կառուցապատման գոտում գտնվող 101.5 քմ հողատարածք (այն պատկանում է Գորիսի ավագանու անդամներից մեկին): Սպասարկման տաղավար կառուցելու նպատակով որոշվեց հողատարածքն օտարել` 1 քմ-ի մեկնարկային գին սահմանելով 5000 դրամը: Ավագանու անդամներից ոմանք, որոշմանը կողմ քվեարկելով հանդերձ, այնուամենայնիվ, անընդունելի էին համարում օտարելու այս կարգը ավագանու անդամ գործընկերոջ համար, մտորում էին ավելի հարմար տարբերակ գտնելու, անգամ աճուրդով գինն իջեցնելու մասին: Ավագանու անդամներից մեկը նույնիսկ լուրջ տոնով ասաց. «Էս մարդուց (ավագանու անդամ գործընկերոջից- Շ.Օ.) հարցնենք, տեսնենք ինքն ինչպե՞ս է ուզում, իրեն ինչպե՞ս է հարմար»: 

Մեկնաբանելով ավագանու անդամների «կամեցողությունը»՝ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը նշեց.  «Մենք այստեղ նրա համար չենք, որ նվերներ տանք, առանց այն էլ նմանատիպ նվերների համար արդեն դիտողություններ ստացել ենք. արձանագրել ու տարածքային կառավարման նախարարին են ներկայացրել, որ Գորիսի ավագանին զեղչել է իրենց պատկանող «ֆիրմա» մեքենաների գույքահարկերը»: 

Հաջորդ հողատարածքը` 28.0 քմ, ուղղակի վաճառքի ձևով, 1 քմ արժեքը 810 դրամով որոշվեց օտարել Է. Յոլյանին (նրա եղբայրը եւս ավագանու անդամ է)՝ սեփական խանութն ընդլայնելու նպատակով: Այս հարցի առնչությամբ ևս տարօրինակ կողմնապահություն նկատվեց. քաղաքապետի խոսքով՝ «ինքն իրավունք չուներ շինարարություն սկսելու, քանի դեռ ավագանու որոշումը չկար, մենք պիտի «շտրաֆ անեինք», բայց չենք անում»,- ասաց Ն. Ոսկանյանը:  

2011թ. հունիսի 8-ին ավագանին Գորիսի քաղաքային զբոսայգու 4000 քմ հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով, 1 քմ մեկնարկային գինը 50 դրամով հատկացրել էր 
«ՍԿՍ Էներգո Գրուպ» ՍՊԸ-ին: Ընկերությունը պայմանագրի ժամկետը մինչև 2110 թ. սեպտեմբերի 1-ը երկարաձգելու խնդրանքով դիմել էր քաղաքապետին՝ խոստանալով հետագայում ընդլայնել ընկերության կողմից ներդրումները և կառուցապատման ծավալները: 6 կողմ, 2 ձեռնպահ եւ… որոշման 1-ին կետի «25 տարի ժամկետով» բառերը փոխարինվեցին «97 տարի ժամկետով» բառերով: 

Մեկ այլ որոշմամբ՝ քաղաքի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 94.6 քմ տարածքը 5 տարի ժամկետով անվարձահատույց հատկացվեց «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամին` հաշվի առնելով վերջինիս ներդրումները քաղաքում:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.