Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի ավագանին խրախուսում է ներդրումները՝ սահմանամերձ բնակավայրերում

by mediapoint
Հունիս 3, 2021
0

Գորիս համայնքի  ավագանու որոշմամբ Որոտան բնակավայրի սահմանամերձ հատվածում գտնվող 14077,5 քառ․մ հողատարածքը նվիրատվությամբ օտարվել է համայնքի բնակիչ Մհեր Տատինցյանին։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խոսքով այն  նախաձեռնությունները, որոնք ուղղված են սահմանամերձ բնակավայրերում ներդրումների իրականացմանը, մշտապես կխրախուսվեն համայնքային իշխանության կողմից, իսկ Մհեր Տատինցյանի՝ սահմանից մի քանի մետր հեռավորության վրա այգեգործության զարգացումը, նրա կարծիքով նաև պաշտպանական նպատակ ունի։

Նշենք, որ ավագանու նիստի որոշումների նախագծով նախատեսվում էր այդ հողատարածքներն օտարել բաց դասական աճուրդով։

Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվեց համայնքի սեփականություն հանդիսացող`տասը տարի ժամկետով, մրցութային հիմունքներով վարձակալությամբ օգտագործման տրամադրվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի ցանկը՝ համապատասխան վարձաչափերով: Գյուղատնտեսական գործունեության նպատակով վարձակալվող հողատարածքների տարեկան առավելագույն գին հաստատվեց 60, նվազագույնը՝ 15 հազար դրամ։

Ավագանիները կողմ քվեարկեցին նաև Շվեյցարիայի զարգացման գործակալության և ԳԴ տնտեսական զարգացման  և համագործակցության նախարարության կողմից դրամաշնորհային ծրագրի մրցույթին Գորիս համայնքի մասնակցությանը համաձայնություն տալու մասին հարցին։ Ծրագրով նախատեսվում է համայնքի՝ Շորին ձոր անտառամերձ հատվածում արկածային տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը։  Համայնքի ղեկավարը, նշելով, որ նշված տարածքն իր տեսակով յուրահատուկ է տարածաշրջանում և կարող է մեծ թվով այցելուներ ունենալ, շեշտեց, որ հետևողական պետք է լինել, որպեսզի բնական միջավայրն արհեստականորեն չվերափոխվի։

Ավագանու անդամներն անդրադարձան նաև համայնքային իշխանության աշխատակազմի՝ քաղաքաշինության բաժնի աշխատակիցների համալրման, ոռոգման ջրի անխափան մատակարարման համար առուների մաքրման հարցերի։

Սեփ․լրատվություն

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.