Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ա~յ թե Տաթևում մի փոքրիկ շուկա լիներ

by mediapoint
Հուլիս 31, 2013
0

Tatev_gyuxԳևորգ Մկրտչյան
Տաթևի վանքի շրջակայքում գյուղացիներին չի թույլատրվում ոչինչ վաճառել: Առավելապես` նկատի ունեմ ապրուստի միջոց բնամթերքը: Այսինքն` գյուղացին ուրիշ ի՞նչ պիտի վաճառի որ…Երբ Տաթևի վանքում աշխատող Հայր Միքայելին հարցրի, թե ինչպե՞ս  կբացատրի այն, որ վանքում  հուշանվերներ կարելի է վաճառել, իսկ դրսում բնամթերք` ոչ, նա ասաց, որ դրանք տարբեր բաներ են, որ մարդիկ իրենց հետ ուզում են հոգևոր կյանքին առնչվող խորհրդանշական հուշանվերներ ձեռք բերել, իսկ  վանքի տարածքը չի կարելի շուկայի վերածել, որ դա, իրոք, անթույլատրելի է: Ես հավատում եմ նրան ու հասկանում, որ հաճելի տեսարան չի լինի իրոք, բայց…
Բայց կարելի է մտածել գյուղացիների մասին, կարելի է այնպես անել, որ  աշխարհին զարմացրած մեր ճոպանուղով ու բարենորոգ ճանապարհով Տաթև եկած զբոսաշրջիկներին ու հյուրերին տաթևցին կարողանա իր արդար քրտինքով աճեցրած բնամթերքն առաջարկել, մանավանդ, որ դրա պահանջարկը, զգացվում է, կա:

Գյուղացին հիմնականում վաճառել է ուզում իր այգու միրգը, ընկույզը, իր պատրաստած  թթու  լավաշն ու մուրաբաները, դաշտերից հավաքած տարբեր  խոտաբույսերը, դդումի  կորիզը, չմոռանանք` Տաթևի դդումի… Զբոսաշրջիկները շատ հետաքրքրված են  նաև մեր` էկոլոգիապես մաքուր խոտաբույսերով, հատապտուղներով:

«Հա, լավ էր, շատ լավ, որ որ մեր գյուղի մասին սաղ աշխարհն իմացավ, որ մեր բնությամբ հիանում են, բայց մեզ, շատ կներեք, դրանից ի՞նչ… Գյուղացիները պետք  է  իրենց  ապրանքները  վաճառեն, որ կարողանան հոգալ  իրենց  կարիքները: Անձամբ  ես  սպեկուլացիայով  չեմ  զբաղվում, չեմ գնում  և վերավաճառում, ուղղակի վաճառում եմ է’ն, ինչ ինքս եմ պատրաստում կամ դաշտերից հավաքում»,- նեղսրտած ասում էր  ճաքճքած մատներով տիկին Նինան(անունը, իր խնդրանքով, փոխված է):

Տաթևում շուկա ունենալու թեման, զգացի, իսկապես հրատապ է: Հետքրքիր էր, որ բոլորը միաբերան ասացին, որ տարածքի հարկը սիրով կվճարեն, մենակ իրենց ապրուստը կարողանան ապրանք դարձնել, ցավին դարման անել:

Ա~յ թե Տաթևում մի փոքրիկ շուկա լիներ…

 

           

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.