Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Արցախից տեղահանված բազմանդամ ընտանիքը հույս ունի, որ բնակարանով կապահովվեն

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

Աննան ու Սարգիսը  Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ են Բերձորից  իրենց երեխաների հետ Գորիս տեղափոխվել։ Բազմազավակ ընտանիքի մայրը պատմում է, որ պատերազմի մասին լուրը սկսզբից  լսել են որդուց, ով այդ ժամանակ աշխատանքի էր, հետո էլ տեղեկացել են համացանցից։ Հաջորդ օրը Բերձորի  հիվանդանոց են տեղափոխել Աննային, ուր պետք է ծնվեր իրենց փոքրիկը․« Քանի որ բժիշկ չկար հիվանդանոցում, ասացին, որ պետք է Ստեփանակերտ գնանք, հետո լուր եկավ, որ  ճանապարհը թիրախավորված է թշնամու կողմից։ Եկանք Գորիս, հոկտեմբերի  1-ին ծնվեց  Մարիամը,  ու էդպես էլ մնացինք։ Մեզ, փաստորեն, Գորիս բերեց  հենց Մարիամը»,-ժպտալով ավելացնում է Աննան ու ջերմությամբ կրծքին  սեղմում  8-ամսական դստերը։

Ինը երեխաների մայրը պատմում է, որ 5-րդ դասարանում էր, երբ ընտանիքով  Ջերմուկից  տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Աղավնոյում:Աննայի խոսքով՝ հայրը տեղափոխվելուց առաջ  վաճառել էր իրենց  տունը և ողջ ունեցածը   ներդրել է այդ  հող ու ջրի մեջ, տարիներ շարունակ զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ, տուն տեղ ստեղծել, իսկ պատերազմից հետո  մնացել են առանց ոչնչի, նույնիսկ տուն չունեն։

Պատերազմի օրերին ընտանիքը  հյուրանոցներից մեկում էր ապրում, որտեղ, սակայն, երկար մնալ չէին կարող։ Բարի մարդկանց  նախաձեռնությամբ և աջակցությամբ   բազմազավակ ընտանիքի կացարանի  հարցը ինչ-որ չափով լուծվել է։  Այժմ բնակվում են Արևշատ թաղամասի մանկապարտեզի հարակից  փայտաշեն շենքերից մեկում, որի տանտերը բնակվում է ԱՄՆ-ում և  իր  երկսենյականոց տունը  գույքով տրամադրել է բազմանդամ ընտանիքին՝մինչև վերջնականապես կլուծվի իրենց բնակարանով ապահովելու հարցը։

Աննայի խոսքով՝ իրենք  Արցախում մի շարք արտոնություններից էին օգտվում, ասում է, որ կով էին տրամադրել, ցածր տոկոսադրույքով վարկ, սոցիալական օգնություններ էին ստանում։ Հիմա էլ ամիսը մեկ–երկու անգամ մյուս տեղահանվածների նման աջակցություն են ստանում, բայց քանի որ գրեթե դատարկաձեռն են եկել, հոգսերը շատ են։ Հրադադարից հետո վերադարձել է ամուսինը, որ գոնե առաջին անհրաժեշտության իրերը բերի, բայց  իրենց տունը շատ տների պես թալանված ու ավերված է եղել։

Երեխաներից ավագը՝ 18 տարեկան է, շուտով բանակ կզորակոչվի։ Աննան ցույց է տալիս պահարանի վրա խնամքով դասավորած  որդու  ձյուդոյի տարբեր մրցաշարերից  ստացած գավաթներն ու ասում, որ տղան  բանակից հետո էլ որոշել է ուսումը շարունակել այդ ուղղությամբ։ Ասում է չորս տարի է, ինչ սովորում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որը հիմնական ընդհանուր, միջնակարգ  և միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնող և միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Մայրն ասում է, որ տղային  տարկետում է տրամադրվել՝ուսումնառության հիմքով, սակայն  որդին ցանկանում է ծառայել բանակում և վերադառնալուց հետո շարունակել ուսումը։ Միջնեկ որդին էլ, գարնանը կզորակոչվի բանակ․«Տղաներս հերթով գնալու են բանակ»,–ասում է ապագա զինվորների մայրը։

Հպարտությամբ պատմում է, որ միջնեկ որդու գրած բանաստեղծությունը՝նվիրված ապրիլյան պատերազմին՝ արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին և մեկ ամսով մեկնել է Հունաստան։

Իր դպրոց հաճախող երեխաների առաջադիմությունից ասում է, որ գոհ են ուսուցիչները, իսկ երեխաներն էլ հեշտ են հարմարվել նոր միջավայրին, ընկերներին։ Յոթ արու զավակների և  երկու դուստրերի մայրն ասում է, որ որոշել են ընտանիքով մշտապես բնակվել Գորիսում, սակայն հույս ունի, որ պետությունն իրենց բազմանդամ ընտանիքին  կապահովի բնակարանով։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.