Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Ֆուտբոլի աղջիկների Գորիսի թիմն աջակցության դեպքում կարող է բազմապատկել հաջողությունները

by Քրիստինե Հայրապետյան
Հուլիս 22, 2021
0
Լուսանկարը՝ Ա․ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

«2016 թվականին խաղացել ենք կանանց ֆուտբոլի  Ազգային առաջնությունում, սկզբից` Բ խմբում. մրցաշարերին հաղթելուց հետո՝ տեղափոխվել  Ա խումբ։ 2018 թվականին մասնակցել ենք Ազգային առաջնությանն ու առաջին տեղը զբաղեցրել։ 2019թ․ կրկին հաղթել ենք,  իսկ  այս տարվա հունիսի 26-ին Փյունիկի խաղադաշտում տեղի ունեցավ 2021թ-ի Ազգային մրցաշարը, և Գորիսի «Բակունց թիմը» նվաճել է Ազգային մրցաշարի գավաթը»,-աղջիկների ֆուտբոլի Գորիսի թիմի հաջողությունների մասին պատմում է մարզիչ Արմեն Ղազարյանը, ում նախաձեռնությամբ էլ  Գորիսում  ձևավորվել է աղջիկների ֆուտբոլային թիմը։

Դեռևս 2009 թվականի սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, որպես ֆիզիկական կուլտուրայի երրորդ դասաժամ, դասավանդվում է «Ֆուտբոլ» առարկան։ Արմենն այդ ժամանակ ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր աշխատում Ակ․ Բակունցի անվան դպրոցում։ Ասում է, որ սկզբից տղաների ֆուտբոլի թիմ էր մարզում, հետո որոշեց աղջիկների թիմ ձևավորել։

Դպրոցի մարզադահլիճում էին անցկացնում պարապմունքները, մի օր առաջարկ ստացան, որ ֆուտբոլային հանդիպման մասնակցեն։

«Մտածեցի, որ կարող ենք փորձել՝ ինչու՞ ոչ ․ կարծում էի, որ դա սովորական խաղ կլինի փոքր մարզադահլիճում, սակայն մեզ տարան մեծ ֆուտբոլային մարզադաշտ…Խաղից հետո ասացին, որ մեկ շաբաթից  կլինի նաև պատասխան հանդիպում, և մեր աղջիկների թիմը հաղթեց նույն այն թիմին 3։0 հաշվով, որին պարտվել էր։ Ու այդպես  էլ սկսվեց»,– վերհիշում է մարզիչը:

Սպորտում կանանց ներկայացվածությունն ավելացնելու համար, GOALS-ը Հայաստանի ութ մարզերում հիմնադրել է աղջիկների  ֆուտբոլային լիգաներ և նպատակ ունի ավելի ընդլայնվելու: Լիգաներ են ձևավորվել Արմավիրում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում, և վերջերս՝նաև Կոտայքում:

Մարզիչը նշում է, որ GOALS-ի ծրագրով ունեն արդեն 16 թիմ, յուրաքանչյուր խմբում՝ 12 ֆուտբոլիստուհի։ Խմբերում ընդգրկվում են 12 տարեկանից բարձր տարիքի աղջիկներ։ «Ցավալին այն է, որ մարզադաշտ չունենք, և քանի որ  Բակունցի անվան դպրոցի մարզադահլիճում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, ստիպված ենք դրսում, բակերում անցակցնել մարզումները»,-ասում է մարզիչը։ Շաբաթը մի անգամ տարբեր  գյուղերից դպրոցահասակ աղջիկներ, մարզչի նախաձեռնությամբ,  Գորիս են գալիս՝մասնակցելու պարապմունքներին, և նրանցից լավագույնները   ընդգրկվում են հավաքականի թիմում, որը  խաղում է Հայաստանի բարձրագույն խմբում։ Ասում  է, որ չնայած դժվարությունները շատ են,  պայմանները բարելավվելու դեպքում հաղթանանակները կբազմապատկվեն։

Նրա խոսքով՝ դրամաշնորհային ծրագրով, որ շահել էին,պետք է մարզադաշտ կառուցվեր Խնձորեսկում, որտեղ տարածք էր հատկացվել, սակայն սկզբից համավարակի, հետո էլ պատերազմի պատճառով, հետաձգվեց մարզադաշտի կառուցումը։

Հայաստանի առաջնությանը մասնակցող ֆուտբոլային թիմերը պարտադիր պետք է ունենան հովանավորներ, սակայն Գորիսի աղջիկների  ֆուտբոլի  թիմը  հովանավոր չունի, այն  համարվում է սիրողական։ Մարզիչի խոսքով՝նույնիսկ ֆուտբոլիստուհիների հետ կնքված պայմանագրեր չունեն։

«Միայն  մեր թիմն է սիրողական, ընդամենը դպրոցահասակ երեխաներ են, որ ես աշխատում եմ իրենց հետ, մարզում և տանում խաղերի։ Իսկ ովքեր ավարտում են դպրոցը, ցանկանում են կրթություն ստանալ կամ շարունակեն խաղալ թիմում,սակայն  հենց այնպես չեն  կարող մնալ թիմում, իսկ աշխատավարձ ստանանալու դեպքում՝հնարավոր է մնան»,-ասում է մարզիչը։ Գորիսի աղջիկների թիմը պատրաստվում է Հայաստանի առաջնությանը, հանդես կգա «Գորիս» անվամբ։ « Եթե հովանավոր ունենանք, անունը կընտրվի․ սկզբից եղել է «Բակունց», հետո՝ «Սյունիք», այնուհետև՝ « Գորիս»,  «Գանձասար»,  «Նորավանք», նորից «ԳՕԼԶ Գորիս»։Եթե ունենանք՝ ավելի լավ, եթե ոչ՝ ապա նորից մենք հանդես կգանք Գորիս անվան տակ՝ մեր ծախսերով,միջոցներով։

Ա․ Ղազարյանի խոսքով՝հեռանկարային ֆուտբոլիստուհիներ կան սաների մեջ,  որոնց  ցանկացած թիմ պատրաստ է «գնել», սակայն նշում է, քանի որ ինքն է աղջիկներին մարզել, ֆուտբոլ խաղալ սովորեցրել՝ թիմից գնալ չեն ցանկանում։  Զրույցի ընթացքում տեսագրություններից  իր սաների  փայլուն խաղերից  հատվածներ է ցույց տալիս, թե ինչպիսի տարածություններից են կարողացել գրավել մրցակցի դարպասը։

Ա․ Ղազարյանը նշում է, որ մեր տարածաշրջանում, երբեմն աղջիկները դժվարությամբ են ներգրավվում ֆուտբոլում, և երբեմն  էլ ծնողներն են խոչընդոտում, այն պատճառով, որ իբր «ֆուտբոլը աղջկա խաղ չէ», իսկ մայրաքաղաքում, ինչպես ինքն

է նշում՝ շատ են ֆուտբոլ խաղացող աղջիկները։

Քրիստինե Զեյնալյանը, մի քանի տարի է, ինչ ֆուտբոլով է զբաղվում, եղել է  թիմի ավագը, սակայն վնասվածքի պատճառով, չի կարողանում մասնակցել խաղերին։ Հիշում է, որ դեռ 12 տարեկան էր, երբ մի անգամ դպրոցում մասնակցել է մի սպորտային միջոցառման,որտեղ տղաների թիմի հետ պետք է նաև երկու աղջիկներ լինեին, ու ասում է, որ հետո իրենց մարզիչը՝ Ա․ Ղազարյանը, դպրոցում ֆուտբոլի թիմ ձևավորեց ու էդպես սկսեցին խաղալ։ Նրա խոսքով՝ պետք է Հայաստանում զարգացնեն այդ սպորտաձևը ու սկսեն դրանով լուրջ զբաղվել, նույնիսկ գյուղերում։ Երտասարդ ֆուտբոլիստուհին  վերապատրաստվել է որպես մարզիչ։ Նա նշում է, որ ցանկոււթյուն կար Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելու, սակայն չի հասցրել պատրաստվել, իսկ մարզչական արտոնագիր  ստանալուց հետո՝ դեռ չի մտածում ինստիտուտ ընդունվելու մասին։Ասում է, այնքան է սիրում ֆուտբոլը, որ նույնիսկ վնասվածքով երկու տարի խաղացել է։ Երիտասարդ ֆուտբոլիստուհու խոսքով՝  իր բոլոր նպատակները ֆուտբոլի հետ են կապված և մտադիր է շարունակել այդ ուղղությամբ։ Ասում է, որ ծնողներն էլ են հպարտանում ֆուտբոլում ունեցած իր հաջողություններով, միակ բանը, որ անհանգստացնում էր ծնողներին, այն էր, որ միշտ վնասվածքով էր տուն վերադառնում։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

 

 

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.