Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Կան ուսուցիչներ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ են մատուցում»

by mediapoint
Օգոստոս 6, 2013
0

2120Ալվարդ Շալունց
Եկեղեցու պատմության ներգրավումը դպրոցական ծրագրում, որպես պարտադիր առարկա, ունի կրոնա-դաստիարակչական բնույթ, և թույլ է տալիս, որ աշակերտը հնարավորինս  տեղեկանա ու կապվի իր ազգային-կրոնական ակունքներին: Եվ փորձեցի պարզել, թե ինչ կարծիք ունի Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ:

–Տեր հայր, Ձեր կարծիքով` ի՞նչ է տալիս «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան աշակերտններին:

-Եկեղեցին ժողովրդի միասնության հավաքատեղին է, ժողովուրդն է ներկայացնում եկեղեցին և այդ եկեղեցու պատմությունն անհրաժեշտ է սերունդներին, քանի որ  նրա էջերում  զետեղված են  իրենց իսկ  պապերի, հայրերի հավատքի դրսևորումները:–Իսկ ի՞նչ եք կարծում` առարկային արդյո՞ք լուրջ են վերաբերում ուսուցիչներն ու աշակերտները:

-Կան ուսուցիչներ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ են մատուցում: Նրանք  առարկան դիտում են միայն  որպես դասաժամ: Այնինչ դա ոչ միայն առարկա է, այլ`  կենսակերպ, որն անհրաժեշտ է գործնականում կիրառել և, անշուշտ, դրանում առկա է նաև արտաքին ազդեցության գործոնը: Երբ դեռ եկեղեցու պատմությունը դպրոցներում չէր դասավանդվում, շուրջ 2 տարի՝ 2000-2002թթ.,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) կազմակերպեց կրոնի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Սակայն վերապատրաստումից հետո այդ ուսուցիչներից միայն մի քանիսն են ներգրավված հանրակրթական դպրոցներում՝ եկեղեցու պատմություն դասավանդելու համար: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրվել են նաև ոչ վերապատրաստված ուսուցիչներ, ովքեր ոչ մի տեղեկություն չունեն կրոնի և եկեղեցու մասին,  նրանց մեջ կան այլ կրոնական ուղղությունների հետևորդներ: Այս խնդիրն առաջացել է դպրոցներում նոր ուսուցիչ չընդունելու, եղածներին ժամաքանակով ապահովելու…մտահոգությունից: Կառավարությունը կանգնեց և ասաց, որ վերապատրաստված ուսուցիչները չպիտի պարապեն, դա կանեն դպրոցում  արդեն աշխատող հայոց լեզվի, գրականության կամ պատմության ուսուցիչները: Իսկ ինչ վերաբերվում է աշակերտներին, ապա, կարծում եմ, նրանք մեծ հետաքրքրությամբ են ունկնդրում և սերտում դասը:

–Գորիսի տարածաշրջանից ովքե՞ր ընտրվեցին “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան դասավանդելու համար:

-Ինչպես նշեցի, ընտրվել էին նաև նրանք, ովքեր վերապատրաստում չեն անցել կամ էլ կարճատև՝ երկշաբաթյա դասընթացների  էին մասնակցել: Ես միանշանակ կարող եմ առանձնացնել երկու ուսուցիչների՝ Ֆլորա Խաչատրյանին (Գորիս) և Ռաֆիկ Դավթյանին(Շինուհայր),  ովքեր վերապարտաստվել են 2000-2001 թթ և փայլուն գիտելիքներ ունեն:Մնացածներն էլ, ովքեր պիտի դասավանդեին, էլի փայլուն գիտելիքներ ունեին:

Շատ կարևոր է, որ մարդ արարածը գիտակցի այն, որ պետք է ապրել ոչ թե այնպես, ինչպես միայն ինքն է  ցանկանում, այլ գիտակցի Աստծո կամքը և շարժվի Աստծո կամքով` առողջ բանականության, բարեգթության հորդորներով:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.