Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Արցախից տեղահանված կինը տնտեսությունը զարգացնելու համար աջակցություն է ակնկալում

by Քրիստինե Հայրապետյան
Հոկտեմբեր 27, 2021
0

«30 տարի է, որ էս գործով եմ զբաղվում»,– ասում է Վարդուհին ու փորձում եմ   կռահել նրա տարիքը, բայց չսխալվելու համար՝աննրբանկատորեն հարցնում եմ․․․ զարմացած հայացքիս ի պատասխան՝ ծիծաղում է․« Գիտես թե մե՞ծ եմ, որ ժամանակ չեմ ունենում ինձ հետևեմ, մե՞ծ եմ երևում»։

Տասնվեց տարեկան էր, երբ ամուսնացավ։ Խոտ գյուղից հարս են բերել Քարահունջ։ Ամուսնու հետ սկսել են անասնապահությամբ զբաղվել, սկզբից մանր, հետո էլ՝  խոշոր եղջերավոր անասուն են պահել, ասում է՝ զրոյից ենք սկսել։ Չորս երեխա ունի Վարդուհին, ասում է, երբ փոքր էին, նրանց  թողնում էր կեսուրի մոտ և ամուսնու հետ գնում սարը՝ անասուններին պահելու, իսկ հետո, երբ երեխաները մեծացան` սկսեցին իրենք էլ օգնել ծնողներին։

Մինչ  44–օրյա պատերազմը՝ Արցախում էին ապրում, Քաշաթաղի շրջանի Անդոկաբերդ գյուղում, տուն–տեղ ունեին, վարելահող, մեծ ֆերմա։ Անդոկաբերդում էլեկտրական հոսանք չլինելու պատճառով, պատմում է, որ գյուղի միակ բնակիչներն էին, բայց   կարողացել էին իրենց  հոսանքի հարցը լուծել՝ արևային մարտկոցներ էին ձեռք բերել։ Պատերազմից հետո, երբ ժամանակ էր տրվել տեղահանվելու համար, շատ քիչ բան են կարողացել բերել․«Էնքան չարչարվեցինք, ստեղծեցինք ու ամեն ինչ թողեցինք էնտեղ։ Չեմ պատկերացրել, որ պատերազմն էսպես կավարտվի, մտածել եմ, որ եթե թշնամին գա հասնի մեր գյուղ, ուրեմն Գորիսն էլ կգրավի, իսկ դա անհնար էի համարում»։ Երբ իրերի հետևից են գնացել, շատ բաներ թալանված են գտել․«Նույնիսկ գոմի քերիչն էին տարել, թե ինչներին էր պետք․մոտ երեք  մեքենա խոտի տուկ, անասնակեր, խոշոր եղջերավոր անասուններից մի քանիսն էր մնացել, ժամանակը քիչ էր, օգնող էլ չկար, հազիվ  ինչ հասցրել–բերել ենք»։

Հիմա Գորիսից դուրս անասնագոմ են վարձակալել, որտեղ 170 խոշոր եղջերավոր անասուն են պահում, բայց ասում է, որ դժվարությամբ են վճարում վարձակալության գումարը՝սկզբից 300 հազար, իսկ վերջերս էլ սեփականատերը հարյուր հազարով թանկացրել է վարձակալության գումարը։ Վարդուհու խոսքով՝ իրենք կարող են նաև կաթի վերամշակմամբ զբաղվել, մանավանդ, որ իր տան ներքնահարկում հարմարություններ են ստեղծել դրա համար, բայց գոմի սեփականատիրոջ հետ նախնական պայմանավորվածությամբ՝ կաթը հանձնվում է վերջինիս։ Անհրաժեշտ, բավարար  պայմաններով ապահովված չի անասնագոմը՝ ամենօրյա աշխատանքը հեշտացնելու համար․«Ե՛վ մենք ենք չարչարվում, և՛ տղաս․ ամեն օր դասերից հետո գալիս ա մեզ օգնում, հիմա էլ սպասում եմ, որ գա միասին գնանք, շատ գործ կա անելու։ Դասերից հետ ա մնում, բայց ինչ արած, ո՞վ անի մեր գործը»,– ասում է Վարդուհին։

Կինն ասում է, որ եթե պետության կողմից մի փոքր աջակցություն լիներ, կթեթևանար իրենց հոգսը։ Մտածում է սեփական անասնագոմ ունենալու մասին, բայց դրա համար էլ բավարար ֆինանսական միջոցներ չունեն։ Պատերազմից առաջ վարկ են վերցրել՝ անասունների գլխաքանակն ավելացնելու համար, բայց դեռ չեն հասցրել վարկը փակել, նաև ֆինանսական պարտքեր ունեն։ Պատմում է, որ  Անդոկաբերդում էլ էին չարչարվում, բայց լավ եկամուտ էին ունենում, իսկ հիմա էլ՝ ծախսն ավելի շատ է, քան եկամուտը։ Վարդուհին դիմել է տեղական իշխանություններին, ինչպես նաև վարչապետին, սակայն անպատասխան է մնացել։

«Եթե պետությունը գոմի համար տարածք կամ անասնագոմ տրամադրի, կամ ուղղակի վարձակալության գումարը վճարելուն աջակցի, ես կկարողանամ իմ ֆերման պահել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինեմ անասունները վաճառել, որպեսզի պարտքերս փակեմ։ Ասում են գյուղատնտեսությունը զարգանա, բայց  ինչպե՞ս, եթե ոչ մի կերպ չեն աջակցում»,-նեղսրտում է Վարդուհին։

Հիմա էլ, երբ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել, անասուն պահելն ավելի է դժվարացել։ Կին ֆերմերն ասում է, որ արոտավայրի համար ևս վարձավճար են վճարում, տարեկան 90 հազար դրամ։

Գորիս համայնքի Քարահունջի վարչական ներկայացուցիչը՝ Լ․Ավետյանը, պայմանագիր ունի կնքած, որի համաձայն՝ պետական ֆոնդի հողերը վարձակալությամբ իրեն է տրամադրվել մինչև 2036թ, իսկ նա էլ վերավարձակալությամբ  տալիս է ֆերմերներին։ Վարդուհին դժգոհում է մատուցվող ծառայությունից, քանի որ ըստ նրա, գումար է գանձվում արոտավայրի համար, որտեղ ջրի պակաս կա, սահմանները հստակ չեն, և նաև այլ համայնքներից էլ են մարդիկ գումարի դիմաց իրենց անասուններին բերում  արոտավայր։

«Միշտ աշխատել եմ, փողի կարիք չեմ ունեցել, չեմ իմացել պարտքն ինչ ա, ըստ կարիքի ապրել ենք․ հիմա էլ ենք աշխատում, բայց եկամուտ չկա։ Միսն էլ «ջրի գին» ա դառել․ ես խոտը թանկ առնեմ–բերեմ ու միսը 2200–ով ծախե՞մ։ Պատերազմից հետո հետ–հետ ենք գնացել»,–ասում է Վարդուհին։ Զրույցից հետո որդին դպրոցից տուն էր եկել, Վարդուհին սպասում էր , որ միասին գոմ գնային, բայց մինչ գնալն ուզում էր ղավուրմա պատրաստեր, խնդրեցի, որ թույլ տա լուսանկարեմ, կտրուկ մերժեց ու շտապ տղայի հետ դուրս եկավ:

 

 

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.