Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սեպտեմբերին ծնողնեը “քամվում են”

by mediapoint
Սեպտեմբեր 1, 2013
0

1263570927_1261325053_c25-26-50Լուսինե Պողոսյան
Հիշում եմ այս տարվա ամառը, այն կարծես երեկ լիներ: Բարի գալուստ Աշուն տատիկի տուն-թանգարան: Ի՞նչ ասեմ: Մի տեսակ չեմ սիրում այս աշունը, գիտեք` խի՞, որովհետև այս եղանակը ինձ միշտ տանում է նյութապաշտ երկրի “քուչեքը”: Սկսեմ բողոքիս ակցիան …

Սեպտեմբեր է, երեխաները դպրոց են գնում, թռչուններն էլ կամաց-կամաց տաք երկրներ են չվում ՝ արտագաղթը բոլորին է “կպել”:

Է՜հ , երանի առաջին դասարանցիներին ՝ դպրոց են գնում, բայց սովորական աշակերտների նման չէ , այլ` ոգևորված ու սպասման մեջ: Իսկ մնացա՞ծը : Չէ ‘: Իսկ ե՞ս: Ես էլ եմ գնում: Ոտքով:Այդ ընթացքում 7000 դրամանոց կոշիկիս հետ կռիվ եմ անում, որովհետև “լավը չի”, հետո ուղղում եմ 10000 դրամանոց յուբկաս, նորից ստուգում 6500 դրամանոց պայուսակս, գունավոր գրիչներս, նոր առած հեռախոսս … Դպրոց եմ գնում : Վա՜յ, բա չպաչե՞մ ընկերուհիներիս թշերը , ոտքից գլուխ զննեմ նրանց, շնորհավորեմ .. ո՛չ, ոչ թե սեպտեմբերի մեկը , այլ՝ նոր առած «մինի յուբկաներն» ու մնացած զիբիլ-միբիլները : Դրանից հետո, հայերիս հատուկ ջիգյարով և քաղաքավարությամբ, մոտենում եմ դասընկերներիս, պաչպչվում ենք, իրար զննում ու էլի շարունակում մեր նորաձևության շքերթը դեպի դպրոցի բակ, որտեղ մեզ են սպասում դպրոցի հայտնի դիզայներները , «կշեռքները», դիմահարդարները և բոլոր-բոլորը: Հա’, մոռացա ասել, որ դժվար թե Նյու Յորքում այսքան ավտոմեքենա լիներ առավոտյան ժամը 8-ին:

Հանդիսավոր արարողության բացումը տրված է … Այստեղ մրցում են, թե ով է կարողացել հագնել այ էն խանութի այ էն «թույն վերխը», թե ով է նորը հագել, ով է սիրունացել, ավելին ասեմ հոլիվուդյան աստղերը կերազեն հայ աշակերտների նման հագնվել :

Մեկ-մեկ շփոթում եմ` ո՞վ ա դասատուն, ով՝ աշակերտը: Իսկ ավելի հաճախ` ես նրանց ուղղակի չեմ տարբերում :

Ժողովո’ւրդ, շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի մեկի կապակցությամբ : Մաղթում եմ ուսման մեջ հաջողություններ, լավ սովորենք ու լավ մարդ դառնանք: Ցավակցում եմ բոլոր ծնողներին, փող աշխատող ծնողներին, փող ստեղծող ծնողներին, դասատուներին և ուսուցիչներին: Ուզում եմ շնորհավորել Made in Turkey ապրանքը վաճառողներին, ովքեր լավ առևտուր արեցին այս ուսումնական նոր շրջանի սկզբում և ոգեշնչել այն բոլոր առևտրականներին, որոնց ապրանքը մնաց “վրեքները” , որովհետև վրան գրած էր Made in Armenia (չէ՞ որ հայկականի որակը թուրքականին չի հասնի) : Բաաաա՜ … Հայի խասյաթ, շնորհավոր սեպտեմբերի մեկդ : Դու գերազանց առաջադիմություն ունես :

Հ.Գ. Հագուստի ցուցադրությունը կավարտվի ս.թ. սեպտեմբերի 14-ին, սիրով հրավիրում ենք ԴՊՐՈՑ:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 10, 2026

    Օգոստոս 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.