Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

«Փոխված սահմաններ, անփոփոխ հույսեր»

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

«Ռեգիոն 5+» մեդիա հարթակի երկրորդ թողարկման դիտակետում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու այնտեղ ապրող մարդիկ են: Մեր տեսախցիկները շրջել են Հայաստանի սահմանների երկայնքով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հատվածներում. թակել ենք բնակարանների դռներն ու լսել մարդկանց, ովքեր բացի համընդհանուր դժվարություններից, կանգնած են այլ խնդիրների առաջ: 44 -օրյա պատերազմը հայրենիքի զգալի մասի և հայորդիների կորստից զատ, մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեր երկիրը: Պատերազմը փոխեց Հայաստանի սահմանները. դրանք մոտեցան Ադրբեջանին: Հակառակորդը 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակեց առաջխաղացումը՝ ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք: Սահմանամերձ հատվածում ապրող բնակիչը մնաց մենակ՝ թշնամու դեմ: Անվտանգության մարտահրավերներին դեռ առաջիկա թողարկումներում կանդրադառնանք: Այս հաղորդման շրջանակներում փորձել ենք հասկանալ՝ ինչ դժվարությունների առաջ կանգնեցին սահմանամերձ համայնքների բնակիչները, հատկապես հայ-ադրբեջանական: Այսօր վտանգված է շատերի ապրուստի միջոցը: Պատերազմից հետո սահմանների փոփոխության արդյունքում արոտավայրերի զգալի մասն այժմ գտնվում է թշնամու տարածքում։ Բացի արոտավայրերի կորստից, անասունները հաճախակի անցնում են հակառակորդի տարածք, որոնց երբեմն հնարավոր չի լինում հետ վերադարձնելը: «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի պետական սահմանագծից ծավալվում է դեպի հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ: Մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց սահմանամերձ գյուղերի ցանկում: Այս կերպ կառավարությունը հնարավորություն տվեց այդ գյուղերի բնակիչներին օգտվելու սոցիալական որոշ արտոնություններից: Ասացին՝ սահմանամերձ գյուղում ապրելը պիտի լինի առավելություն: Դա իսկապե՞ս այդպես է:

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.