Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սիսիանը` երիտասարդական մայրաքաղաք

by mediapoint
Սեպտեմբեր 4, 2013
0
Sisian1 (1)
Սիսիան

Սուսաննա Շահնազարյան                                                         
 Հրավիրում ենք բանավեճի
«Հայաստանի 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստի արդյունքում Սիսիան քաղաքը ճանաչվել է 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք:  Մրցույթի արդյունքներն ամփոփվել են  կազմկոմիտեի կողմից` փորձագիտական գնահատման եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ:

Սիսիանի մրցակից քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը 705 միավոր է, որը մոտ 150-ով պակաս է հաղթողից:  Հաշվարկվել են նաև առցանց քվեարկության արդյունքները: Որոշ վերապահումներով ես ուրախ եմ  Սիսիանի համար, նաև ինքս եմ քվեարկել, բայց պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ առաջին բանը, որ մտածեցի  դրկից քաղաքի հաղթելու  լուրը  լսելով, այն էր, թե արդյոք Գորիսը ևս կարող էր հավակնություն ունենալ երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար: Տեղայնամոլություն չի սա, այլ սեփական հնարավորությունները գնահատելու առիթ /հասկացանք, Սիսիանն էլ է Սյունիք/: Ինչ  փաստարկներ կարող էին նպաստել, որպեսզի Գորիսը  ևս մասնակցության գոնե հայտ ներկայացներ: Պետական համալսարանի ուսանողների հսկա բանակ, միջնակարգ մասնագիտական մի քանի հաստատությունների հարյուրավոր ուսանողներ, մայրաքաղաքի տարբեր բուհերում սովորող տասնյակ երիտասարդներ, քաղաքացիական ակտիվ հասարակություն, համայնքային գործող կամ թեկուզ արդեն մոռացության տրված ավանդույթներ. արդյո՞ք այս ամենը կարող էին խթան լինել երիտասարդական քաղաք դառնալու համար:

Գորիս
Գորիս

Միանշանակ կարող եմ նշել` այո, եթե նույն այդ համալսարանը վերջապես   ձերբազատվեր համայնքային կյանքից  կղզիացած մնալու կաղապարից,  ու կազմակերպվող նախաձեռնությունների միջոցով հաղթահարվեր բուհական տարածքի անջրպետը կամ մտահոգություն ցուցաբերվեր համայնքային որևէ կարևոր խնդրի լուծման համար` նաև մասնակցության պատրաստակամություն: Նույն  սկզբունքով եթե համայնքային  իշխանությունը  ներգրավեր  այդ հզոր բանակի ներուժը: Ինչ որ չեմ հիշում համախմբվածության մի օրինակ ու վստահ չեմ, որ այս քաղաքում կարող են կազմակերպվել տոնախմբություններ, հանդիսություններ, որոնց մասնակիցները…մշտական տոմս չունենային: Անգամ տարիներ առաջ հանրապետությունով մեկ արած Բակունցյան օրերի միօրինակ սցենարն այնքան է   «ճմռթվել», որ մայթերի  խորովածն էլ չի հմայում մարդկանց :

Էլ չեմ ուզում խոսել սպորտային, մշակութային այլ միջոցառումների սովի մասին, որոնք վաղուց արդեն այբուբենի տոներից, ա տառի ծննդից  ու մանկապարտեզների պճնված ավարտական հանդեսներից այն կողմ չեն անցնում: Քիչ է մնում լացս գա, երբ հիշում եմ  այս տարվա խրտվիլակ հիշեցնող տոնածառը, որ ասես ամաչում էր իր մերկությունից ու փորձում ազատվելով մի քանի ծամածռված շղթաներից, փախչեր հրապարակից: Էն հրապարակից, որտեղ գոնե մեկ ծառ չի մնացել, որ թաքնվի դրա հետևում:

Էս ամենն էլ քիչ էր, ամիսներ առաջ համապետական տեղեկատվական գրոհի ենթարկվեց գորիսեցի երիտասարդությունը` որակվելով որպես ստրկամիտ, վախկոտ: Սա իհարկե, այլ քննարկման  թեմա է, բայց  անգամ այս պարագայում ամենամեծ խնդիրը, որը խոչընդոտում է երիտասարդական մայրաքաղաք դառնալու հավակնության համար` ինքնակազմակերպման պակասն է, որի խթանիչ ուժը կարող է լինել քաղաքացիական հասարակությունը, բայց առանց համայնքային իշխանությունների  շահագրգռվածության, հնարավոր չէ ցանկալի արդյունք ակնկալել:  Տարիներ առաջ քաղաքացիական հասարակության  օրվա առթիվ մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին տեղական իշխանություններին` խնդրելով թույլ տալ երթ կազմակերպել  քաղաքի երկու փողոցում, մերժում ստանալուց հետո քայլերթը տեղափոխվեց… Սիսիան: Սիսիանի  փողոցներով քայլում էին գորիսցի երիտասարդները` կոչ անելով մասնակցություն ունենալ ժողովրդավարության կայացման գործում:  

Ու արդեն կարծես թե տեղին չէ զարմանալ, թե ինչպես եղավ, որ Հայաստանի հեռավոր  Սիսիանը  կարողացել է հաղթել անգամ հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքին: Կամեցողությունը: Ահա հաղթանակի հիմնական շարժիչ ուժը, որի շնորհիվ,   Երիտասարդական մայրաքաղաք դարձած համայնքում բյուջետային միջոցների հաշվին երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում 2014 թվականին որոշակի միջոցառումներ կիրականացվեն: Ասել է, թե երիտասարդական նոր նախաձեռնությունների համար պայմաններ կապահովվեն: Այս պարագայում մեզ մնում է միայն կատակել. իբր մեր դարդը քիչ էր, հարևանն էլ ավտո է առել,…

 

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.