Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ը տեխնիկական միջոցների համալրման կարիք ունի

by Քրիստինե Հայրապետյան
Մարտ 24, 2022
0

Վերջին օրերին ձյան աննախադեպ տեղումները  դժվարանցանելի էին դարձել Գորիսի ներհամայնքային փողոցները։ Գորիս համայնքի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտակ Առուշանյանի խոսքով՝ իրենք աշխատում են արտակարգ ռեժիմով։

Արտակ Առուշանյան

ՀՈԱԿ-ը ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու համար գործի է դրել ամբողջ տեխնիկական միջոցները։  Սակայն, ըստ տնօրենի, ձնամաքրման աշխատանքների համար բազմաֆունկցիոնալ մեքենան, որը նաև ամռանը ծառայում է  որպես ջրցան մեքենա, ճանապարհների մաքրման համար պակաս արդյունավետ է։ «Ձնամաքրման աշխատանքներ իրականացվել են ոչ միայն Գորիս քաղաքում, այլև համայնքի բոլոր բնակավայրերում և առկա մեքենաներով հնարավոր է եղել հասնել նրան, որ փակ ճանապարհներ չլինեն»,-ասում է Ա․ Առուշանյանը։

Տնօրենի խոսքով՝ անհրաժեշտ տեխնիկա ունենալու դեպքում կկարողանային  նաև մայթերի մաքրման աշխատանքներն իրականացնել, այսինքն որակով և արագ կերպով կկարողանային իրականացնել սպասարկումը։ Մաքրվել են միայն եթևեկելի հատվածները։ «Քաղաքացիները, տնտեսվարողներն էլ կարող են մեզ օգնել, մաքրել իրենց առանձնատների, օբյեկտների բակը, բայց չեն ներգրավվում, ակնկալում են, որ  մենք պարտավոր ենք նաև իրենց տան մայթերի ձյունը հեռացնել», -նշում է նա։

Բարեկարգման աշխատանքների հետ կապված մյուս խնդիրը, տեխմիջոցներից բացի, պայմանավորված է նաև քաղաքում ներքին ջրագծի  ցանցի վերանորոգման ընթացիկ աշխատանքներով, քանի որ, բազմաթիվ փողոցներ, հատկապես կենտրոնական մասում, գտնվում են դեռևս անբարեկարգ վիճակում, և այդ պատճառով լրացուցիչ անհարմարություն են ստեղծվել կանոնավոր երթևեկության համար։

Կենտրոնի տնօրենը mediapoint.am-ի հետ զրույցում նշում է նաև, որ ձնահեռացման աշխատանքներն իրականացվել են շուրջօրյա, բայց ռեսուրսները բավարար չեն անգամ աշխատուժի առումով։ Խոսքը, սակայն ըստ Ա․ Առուշանյանի, չի վերաբերում ավազի կամ աղի պաշարներին։ Չնայած տեղումների ծավալն աննախադեպ էր, այնուամենայնիվ, ավազի խնդիր չեն ունեցել։

 

Ի դեպ, ինչպես տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից, բարեբախտաբար, այս օրերին ճանապարհատրանսպորտային դեպքերի թիվը Գորիս համայնքում ավելին չի եղել, քան մինչ այդ։

 

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.