Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Պատմական նոր հանգրվան. վտանգներ եւ հնարավորություններ

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը համընկավ հերթական փուլի հետ, երբ Հայաստանն ու Թուրքիան կրկին փորձում են կարգավորել հարաբերությունները, իսկ հայ հանրությունը քննարկում է հնարավոր նախապայմանների հարցը: Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Հայաստանն այսօր բոլորովին այլ իրողությունների ու մարտահրավերների առաջ է կանգնած: Հետպատերազմական ծանր հետևանքներ, Արցախի հարցում խիստ անորոշ իրավիճակ: Իսկ արցախյան հիմնահարցը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը մշտապես Թուրքիայի համար եղել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայաստանի իշխանությունները թուրքական կողմի հետ հանդիպումներից հետո պնդում են, որ չկան նախապայմաններ, և որ Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ շահագրգիռ է հարևանի հետ հարաբերությունները կարգավորել, բայց առանց նախապայմանների: Հասարակական-քաղաքական շրջանակները պնդում են՝ Հայաստանը, պարտվելով 44-օրյա պատերազմում և համաձայնվելով զիջումների գնալ, արդեն իսկ կատարել է թուրքական նախապայմանները: Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը՝ դարձյալ Վիեննայում: Նրանց առաջին հանդիպումը 2022թ.-ի հունվարին էր՝ Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ մոտ մեկ ամիս անց՝ Վիեննայում։ Ինչի՞ մասին են բանակցում Ռուբինյանն ու Քըլըչը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մի կետ է բացահայտել։ Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, բայց թուրքական կողմը հապաղում է։ Արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ գոնե հպանցիկ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին, հայտնի չէ։ Իսկ հայ հանրությանը շարունակում է հուզել մի հարց․ երբևիցե Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.