Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Շուշիի ազատագրման օրն առանց Շուշիի. Եռատոնն այլեւս նախկինը չէ

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

44-օրյա ծանր պատերազմը փոխեց Եռատոնի հանդեպ մեր վերաբերմունքը: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները դարձան ավելի զուսպ: Շուշիի ազատագրումից 28 տարի անց մենք կորցրեցինք հայոց բերդաքաղաքը, և արդեն երկրորդ տարին է, որ Շուշիի ազատագրման օրը նշվելու է առանց Շուշիի: Ավելի քան 8000 քառակուսի կիլոմետր տարածք ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեց: Այսօր ընդամենը շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ անորոշ: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները: Պնդում են՝ պետք է գնալ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների, քանի որ այդ օրակարգն այլընտրանք չունի մեզ համար: Ընդդիմադիր քաղաքական ուժերը սա համարում են դավաճանական մոտեցում: Եվ անհնազանդության բողոքի ակցիաներով պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն է իրականացնում կառավարող քաղաքական ուժը, պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը: Ի պատասխան այս մեղադրանքներին՝ Փաշինյանը պնդում է՝ ԼՂ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա այդ մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում: Փոխադարձ մեղադրանքների ահա այս մթնոլորտում ենք տոնելու մեր պատմական հաղթանակները: Region5+-ի շրջանակներում անդրադարձել ենք ազատամարտիկների հուշերին, Հայրենական պատերազմի ուշագրավ դրվագներին ու մերօրյա հերոսներին:

 

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.