Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Պարենային անվտանգությունը՝ ազգային անվտանգություն

by mediapoint
Հոկտեմբեր 22, 2022
0

Պարենային անվտանգության հարցը, հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները, յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություն է դարձել: Տնտեսական ճգնաժամը ստիպում է վերանայել վարվող քաղաքականությունը, բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը: Հայաստանում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, պարենային բարձր մակարդակ է ապահովվում կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, մանր եղջե­րա­վորների մսի, ձվի, ձկան ուղղությամբ, միջին մակարդակից բարձր ինքնաբավության մակարդակ ունենք խոշոր եղջերավորների մսի և կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակա­բույսերի, բուսական յուղի, թռչնի և խոզի մսի ինքնաբավության մակար­դակը շարու­նակում է մնալ ցածր:

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ իրավիճակն առավել խնդրահարույց դարձավ:

Դիտարկենք հացահատիկի օրինակը: 2021 թվականին Հայաստանը սպառել է 367 հազար տոննա ցորեն: Բայց տեղում աճեցվել է ընդամենը 97 հազար տոննա: Մնացյալը ներմուծվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից:

Սա այն դեպքում, երբ Հայաստանում 440 հազար հեկտար վարելահողերից միայն կեսն է մշակվում:

Նշենք, որ Հայաստանում պարենային անվտանգության գլոբալ ինդեքսի հաշվարկ առաջին անգամ կատարվել է 2019 թվականին, որի արդյունքներով անվտանգության գլոբալ ինդեքսը կազմել է 57.1, այդ թվում՝ պարենամթերքի մատչելիության մասով՝ 51.7, հասանելիության մասով՝ 66.2, որակի և անվտանգության մասով՝ 45.4։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.