Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մարզադպրոցն ապահովված չէ սպորտային գույքով

by mediapoint
Հոկտեմբեր 10, 2013
0

ddՍլավ Կարապետյան
Գորիսի մանկապատանեկական մարզադպրոցում այսօր 15 խումբ է գործում, որտեղ 200-ից ավելի դպրոցական է հաճախում: «Կադրերի հետ կապված խնդիրներ չունենք. մեր մարզադպրոցում միայն առաջնակարգ մասնագետներ են»,-նշում է մարզադպրոցի տնօրեն Սեյրան Պետրոսյանը:
Մարզադպրոցն ունի 15 խումբ` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ծանրամարտ, ըմբշամարտ, թեթև ատլետիկա: Ֆուտբոլի թիմն այս տարի անցավ բարձրագույն խումբ. «Անցած տարի Բ խմբում էինք, իսկ այս տարի արդեն Ա խմբում ենք. սա մեծ հաջողություն է մեզ համար: Երեք խաղ են անցկացրել, որից երկուսում հաղթել ենք»-ասում է տնօրենը:Մեր այն հարցին, թե կան ֆուտբոլիստներ, ովքեր հրավիրվել  են այլ  ակումբներ, Սեյրան Պետրոսյանը պատասխանեց. «Այո, կան, օրինակ, Սևակ Աղաբեկյանը և Ալեն Ստեփանյանը հրավիրվել են «Գանձասար» ֆուտբոլային ակումբ»: 
Աղջիկների ներգրավվածությունը համեմատաբար փոքր է, նրանք հիմնականում մասնակցում են բասկետբոլի և վոլեյբոլի պարապմունքներին, ընդգրկվում այդ թիմերում:

«Ճիշտ է` ծնողների վերաբերմունքը սպորտի հանդեպ առաջվա հետ չես համամետի, բայց դե հիմա էլ կան ծնողներ, ովքեր հետաքրքրված են, իրենց երեխաների համարյա բոլոր խաղերին մասնակցում են, երկրպագում. սա էլ է նրանց ոգևորելու մի ձև»,-նշում է Ս. Պետրոսյանը և շարունակում, որ մարզադպրոցի ամենաառաջնային խնդիրն այսօր ըմբշամարտի մարզադահլիճի վերանորոգումն է, որը 30 տարի առաջ է վերանորոգվել:

Տնօրենը նշում է, որ տեղական իշխանությունն աջակցում է դպրոցի գործունեությանը, իսկ գործարարները առանձին դեպքերում են որոշակի ներդրումներ կատարում: Հիմնականում օգնում են առաջնություններից առաջ մարզահագուստ ձեռք բերել:
«Ցավալի է, որ երբեմն ծնողները մոռանում են «առողջ մարմնում, առողջ հոգի» հայտնի իմաստության մասին: Այսօր, չգիտես ինչու, սպորտով զբաղվելը «մոդայիկ» չէ»,-նշում է Ս. Պետրոսյանը:

fffԱյս կարծիքը կիսում է նաև սպորտի երկարամյա երախտավոր Սաշա Գրիգորյանը. «Սպորտի հանդեպ հետաքրքրվածությունը նվազել է, երեխաները սպորտդպրոցներ չեն հաճախում: Իմ տնօրինության տարիներին մարզադպրոցն ուներ 500-ից ավելի սան, տարբեր մարզաձևերի 42 խումբ  էր գործում:  Գուցե պատճառը նաև այն է, որ այսօր ծնողը հնարավորություն չունի անգամ մարզազգեստ գնելու»,-ցավով նշում է նախկին ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Ըստ նրա, նախկինում պատանի մարզիկների սպորտային համազգեստը մարզադպրոցն էր ապահովում, իսկ այսօր այդ կառույցներն ապահովված չեն սպորտային  գույքով, հանդերձանքով:

Ս. Գրիգորյանն այստեղ մարզիչների մեղքն էլ է տեսնում. «Մարզիչն ինքը պիտի շահագրգռված լինի, դպրոցներ գնա, փորձի ընդգրկել երեխաներին: Այն ժամանակ մենք շրջում էինք դպրոցներով, երեխաների հետ խոսում, փորձում հասկանալ, թե ում որ մարզաձևն է ավելի հոգեհարազատ: Ֆիզկուլտուրայի ուսուցիչներն էլ չեն ճիշտ աշխատում: Ես 17 տարի ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ աշխատել. ամեն առավոտ /բացի ձմեռվանից/ երեխաների հետ նախավարժանք էինք անում, իսկ հիմա՞…հիմա դա ուղղակի հերթական ժամ է»:
Գորիսի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի գծով առաջատար մասնագետ Երվանդ Հակոբջանյանը, խոսելով պատճառների մասին, թե ինչու է պակասում սպորտի հանդեպ հետաքրքրվածությունը, ասում է. «Դասերից հետո արտադպրոցական խմբակներ հաճախելու փոխարեն, մասնավոր պարապմունքների են գնում, փողոցում գնդակով խաղալու փոխարեն` համակարգչով են խաղում. ժամանակներն են փոխվել»:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.