Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Բաց թանգարան հիշեցնող Գորիսում թանգարաններն աջակցության կարիք ունեն

by mediapoint
Հոկտեմբեր 10, 2013
0

IMG_7078Գոհար Ներսեսյան
Գորիսն աշխարհին տվել է մեծ գրողներ՝ Ակսել Բակունց, Սերո Խանզադյան: Նրանք ֆիզիկապես այլևս չկան, բայց հարատև են իրենց գրական ժառանգությամբ, իրենց ստեղծածով, և այդ մասին են պատմում  նրանց տուն-թանգարանները, որոնք, ասես, զգացնել են տալիս հեղինակի հոգու ներկայությունը:

Ակսել  Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1960 թվականին: Մինչև վերջին տարիները թանգարանը գտնվում էր անմխիթար վիճակում: Եվ միայն 2011 թվականին պետական միջոցներից 5 միլլիոն դրամ հատկացվեց բարեկարգման  աշխատանքների համար:

«2011թ.-ին կատարվել է թանգարանի հիմնանորոգում. փոխվել է տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել: Զգալի  աշխատանքներ են  իրականացվել նաև բակում: 2012 թվականին ավելի շատ աշխատել ենք դրսի  հարդարման վրա. տեղադրել ենք բազրիք և թանգարանը լուսավորել փողոցի  կողմից»,-պատմում է Ակ. Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը: Բակունցից մնացած շուրջ 500 նմուշներ, լուսանկարներ  և իրեր այժմ պահպանվում են նրա տանը:

Ի տարբերություն Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Սերո Խանզադյանի տուն-«թանգարանը» հենց մուտքից` կիսաքանդ դարպասով ու մամռագորգ պատերով, հուշեց, որ ինքը լքյալ տարածք է` հեռու ուշադրությունից ու պետական հոգածությունից: Քաղաքի հյուսիս-արևմտյան` «Ավանգարդ» թաղամասի բարձրադիր մասում տունը հեռվից հետաքրքրություն է շարժում, ներսից, մեղմ է ասել, տխուր ու անհրապույր:100_5143Մեր հանդիպումը տուն-թանգարանի տնօրեն Արմանուշ Բակունցի հետ կայացավ հենց գրողի առանձնատանը, որը բաղկացած է հիմնականում երեք մասից. բուն բնակարան, որտեղ նախատեսված է տեղավորել գրողի իրերը, փոքր սենյակ, որն այժմ բնակեցված է և փոքրիկ մատուռ: Երևի այստեղ տեղին է հիշել մեր տատերի խոսքը` «Անունը կա, ամանումը չկա»: Թանգարանի ուրվական էլ չկար…

Արմանուշ Բակունցը նշեց, որ երկու տարի է, ինչ ՀՀ Մշակույթի նախարարությունը գրողի տունը փորձում է վերածել տուն-թանգարանի. «Գրողի մահվանից հետո տանը ոչ ոք չի մնացել, քանի որ կտակ չի եղել: Իր կենդանության օրոք հաճախ են գրական երեկոներ, հավաքույթներ կազմակերպվել այս տանը, բայց հիմա այն մոռացված վայր է»:

IMG_7075«Առանձնատունը հիմա պականում է համայնքին, քանի որ այն չի ճանաչվել որպես ժառանգություն: Մի քանի ամիս է, ինչ ավարտվել են դատական պրոցեսները»,-մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը` ավելացնելով, որ մարզպետարանի հետ միասին մշակվել է ծրագիր, որը նպատակ ունի  Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ բարեկարգել և իր նպատակին ծառայեցնել շինությունը:

Թանգարանում գրողին պատկանող իր գրեթե չտեսա: Տունն ամբողջովին դատարկ էր,  գրողի  իրերից մի քանի լուսանկարներ են և մի շաքարաման, որը ծառայում է որպես գրչաման: Ամանուշ Բակունցի խոսքով Ս. Խանզադյանի իրերը,  գտնվում են Երևանում՝ նրա փոքր որդու տանը, բայց թանգարանի գործելու դեպքում  իրերը հնարավոր է  տեղափոխվեն Գորիս:  

Քաղաքի թանգարանների «ընտանիքի» մյուս անդամը երկրագիտական թանգարանն է: Այն հիմնվել է 1948թ.-ի նոյեմբերի 29-ին: Ներկայումս շենքային պայմանները թանգարանային նմուշներն ամբողջությամբ ցուցադրելու հնարավորություն չեն ընձեռում. 5600 ցուցանմուշ ունեցող թանգարանում այժմ մնացել է հինգ հազարը: Համայնքային  բյուջեն բավարար միջոցներ չունի ներդրումներ կատարելու  և թանգարանը զբոսաշրջիկների համար ներկայանալի դարձնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

    

                  

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.