Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքում զբոսաշրջության ռազմավարությունն էական ազդեցություն կարող է ունենալ համայնքի տնտեսության զարգացման գործում

by mediapoint
Մարտ 13, 2024
0

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, հիմք ընդունելով Գորիս համայնքի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը (2022-2027թթ․), մասնավորապես, տուրիզմի զարգացման ուղղությամբ սոցիալ-տնտեսական գերակայությունները, Գորիս քաղաքի ելակետային պլանը (COMUS  ծրագիր) և դրա միջոցով վեր հանված խնդիրները և առաջարկվող լուծումները, քննարկվեց Գորիս համայնքում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող բնապահպանական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջնահերթությունները, իրականացվելիք գործողությունները և ընդհանուր տեսլականը զբոսաշրջության զարգացման գործում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ համայնքի ընթացիկ ռազմավարական զարգացման պլանի, զբոսաշրջության դանդաղ զարգացման առաջնահերթ պատճառները մարդկային ռեսուրսներն են, մասնավորապես, զբոսաշրջավարների, սպասարկման ոլորտի նեղ մասնագետների պակասը, տեղական բրենդների մշակման ռազմավարության բացակայությունը, զբոսաշրջային ենթակառուցվածքների հանրահռչակման պասիվությունը և այլն։ Նշված խնդիրների հետ միասին քննարկման մասնակիցները նշեցին հատկապես Վարարակն գետի աղտոտվածության խնդիրը, այդ հարցում շեշտադրելով բնակչության շրջանում բնապահպանական իրազեկման կարևորությունը։  Մտահոգություն հնչեց դպրոցականնների շրջանում էկոկրթության ցածր մակարդակի համար։

Անշուշտ,  տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման  հիմնական խոչընդոտը անվտանգության ապահովումն է, սակայն, ինչպես խոսվեց հանդիպման ընթացքում, տնտեսության զարգացումը ևս կարող է նպաստել անվտանգ միջավայրի ապահովմանը։

Փորձագետ Արթուր Գրիգորյանն անդրադարձավ  ՀՀ կառավարության  2013թ  հունվարի 13-ի որոշմանը , որն ուղղված է  Գորիս քաղաքի զբոսաշրջության զարգացմանը, ասելով, որ այն ընթացքի մեջ է, և այդ առումով տեղական և միջազգային ռեսուրսները կարող են ուղղվել զբոսաշրջության զարգացմանը։


 

Առաջարկություն հնչեց  զբոսաշրջային ռեսուրսներ ունեցող համայնքում զբոսաշրջային հարկի ներդրման մասին։ Նշվեց, որ նախորդ տարիներին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն այդ ուղղությամբ քննարկումներ էր կազմակերպել զբոսաշրջային ընկերությունների և տեղական իշխանությունների հետ, սակայն Արցախյան պատերազմի պատճառով առաջնահերթությունները փոխվեցին, և ըստ էության , այն անհրաժեշտ է կրկին օրակարգային դարձնել։

Քննարկման ընթացքում նշվեց, որ վերջին տարիներին էականորեն բարելավվել է համայնքի տարածքում աղբահանության, սանիտարական մաքրության կազմակերպման գործընթացը, այնուամենայնիվ, բացակայում է հաղորդակցությունը՝ սպասարկող կազմակերպության, տնտեսվարողների և բնակչության միջև, և սոցիական պատասխանատվությունն այս առումով ցածր է։ Բանավեճի առարկա դարձավ համայնքում կանաչապատման հարցը։

Նշվեց, որ զբոսաշրջային այլ քաղաքների համեմատությամբ, Գորիսը կանաչապատման առումով զիջում  է, և այդ հարցում հատկապես զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողները պատրաստակություն հայտնեցին աջակցել ծառատունկերի կազմակերպմանը. խնդիրը,  ըստ ելույթ ունեցողների, կապված է քաղաքի՝ արդեն իսկ բարեկարգված փողոցներում  ծառերի տնկման համար անհրաժեշտ փոսերի փորման հետ, որի դեպքում ստիպված կլինեն քանդել մայթերի որոշ հատվածներ։

Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին նաև համայնքի, հատկապես Գորիս քաղաքի մայթերի՝ ցուցափեղկերով, չշահագործվող տրանսպորտային կամ երկարաժամկետ կայանված մեքենաներով, շինարարական աղբերով «զավթած» լինելու համար։

Ամփոփելով քննարկման արդյունքերը, նշվեց, որ համայնքում զբոսաշրջության զարգացմանը կարող են էականորեն նպաստել  նաև մի շարք նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, ձմռան ամիսներին լեռնադահուկային սպորտի ներդրումը, ավանդական պարբերական փառատոնների, համերգների կազմակերպումը, պետական մակարդակով մշակութային միջոցառումները անցկացումը, Տաթև-Գորիս ճանապարհի բարեկարգումը, Գորիսի ուղղություն ցույց տվող ցուցանակների տեղադրումը, «Տաթևեր» ճոպանուղու տոմսով անվճար ծառայությունների տրամադրում Գորիսում (օր.`մեկ գիշեր հյուրանոցում) կամ հակառակը, ավանդական մշակաբույսերի, կենցաղային սովորույթների հանրահռչակումը, տեղական տուրօպերատորի ինստիտուտի ձևավորումը, զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացումը և այլն։

Հատկապես կարևորվեց Գորիս համայնքում զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակումը։

***

Սույն հանդիպումը կազմակերպվել է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակությունը ﬕﬕայն «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.