Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Բժիշկը միշտ պետք է հասանելի լինի»,-համոզված է բժշկուհի Կարինեն

by mediapoint
Նոյեմբեր 1, 2013
0

IMG_8055[1] (2)Մարիամ Մաթևոսյան
«Ընտանիքի ավանդույթ է, երևի, մի քիչ էլ գեները դերակատարություն ունեն. եթե երեխաներն ընտրում են ծնողների մասնագիտությունը: Իմ պարագայում ևս այդպես է եղել»,- ասում Է Կարինե Հայրապետյանը, ով 40 տարի է, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, որպես լավագույն բժիշկ, շարունակում է վայելել մարդկանց սերն ու հարգանքը:

Հայրը` Միքայել Հայրապետյանը ևս ժամանակին ճանաչված բժիշկ էր: Նրա մարդկային արժանիքների մասին շատերն են հիշողություններ  պատմում և գուցե թե դեռ կարիքը կա, որ անդրադարձ կատարվի Միխայիլ Իվանիչ բժիշկ-մարդու մասին: «Սերը բժշկի մասնագիտության նկատմամբ, հորիցս է փոխանցվել»,-հպարտանում է  բժշկուհին: Առանձնակի սիրով պատմում է նաև մոր` պատմության ուսուցչուհի Ռոզա Ափյանի մասին, ասելով, որ որպես կին, մոր  պատգամներն են ամբողջ կյանքում միշտ ուղեկցել իրեն, որոնք նրա կարծիքով պակաս կարևոր չեն բժշկի մասնագիտության համար: Նրա խոսքով, որքան էլ գայթակղիչ լինի ճերմակ խալաթը, նույնքան պարտավորեցնող և դժվարին աշխատանք է, և, ըստ նրա, բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն ու բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: Նույն ավանդույթը շարունակել են նաև երկու դուստրը, որոնցից մեկն այժմ օվկիանոսից այն կողմում է ապրում, և հայրենիքում ստացած գիտելիքները ներդնում է ոչ իր հայրենակիցներին  օգնելու համար, որովհետև, բժշկի մասնագիտությունն, ըստ էության, նաև սահմաններ չի ճանաչում և համամարդկային սերն է, ըստ վաստակաշատ բժշկուհու, որ այս մասնագիտությունն ընտրած մարդը պիտի որդեգրի:

Մասնագիտության ընտրության հարցում աղջիկներն, անշուշտ ոգևորվել են նաև հորաքրոջ` ժամանակին իսկապես լեգենդ դարձած բժշկուհի Սեդա Պարոնյանի օրինակով, և համընդհանուր այս մթնոլորտում, բնականաբար, ստեղծվել է բժիշկների մի սերնդափոխություն, որի հիմնական չափանիշը մարդուն օգնելու պատրաստակամությունն է: «Տարիների ընթացքում շատ տխուր դեպքերի եմ ականատես եղել, բայց դա չի ազդել իմ զգացմունքային աշխարհի վրա: Հաճախ բուժզննումից հետո, ինֆակտի նախանշաններ ախտորոշելով, հիվանդին ուղարկում եմ այլ հիվանդանոց` զոնդավորման, հետո անպայման զանգում եմ այդ բուժհիմնարկ, որտեղ նա բուժում է ստանում կամ հիվանդի հարզատներին ու հետաքրքրվում նրա առողջությամբ, որովհետև բժշկի առաքելությունը հիվանդին առողջություն պարգևելն է, որը հաճախ քեզնից խլում է և կենցաղի և ընտանիքիդ համար ունեցած ժամանակդ»,- ասում է տիկին Կարինեն ու հավելում, որ իր կարծիքով լավ բժիշկ լինելու համար նախ և առաջ լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից` ատամնաբույժ թե գինեկոլոգ կամ թերապևտ:

Չի ափսոսում, որ տարիներ առաջ թողել է ավելի պրակտիկ, ստացիոնար բուժմիավորման աշխատանքը և տեղափոխվել «Դիագնոստիկա» բժշկական միավորման «Սյունիք»   բժշկական կենտրոնի մասնաճյուղ: Երախտագիտությամբ է հիշում այն գործընկերներին, որոնց հետ աշխատել է  Գորիսի հիվանդանոցում: Բժշկական ինստիտուտի գերազանցիկ շրջանավարտը այդ տարիներին ոչ միայն գործնական հմտություններ է ձեռք բերում, այլև մարդկանց հետ շփվելու փորձ, որոնք նրան օգնում են նաև երբ արդեն գլխավորում էր «Սյունիք» ախտորոշման բժշկական կենտրոնը: «Կյանքը զարգանում է և ես, որպես երիտասարդ մասնագետ, հետաքրքրված էի առողջապահության ոլորտի նորամուծություններով, տեխնիկական առաջընթացով, ուստի առանց երկմտելու մեկնեցի վերապատրաստման, որպեսզի կարողանայի ևս մեկ հնարավորություն ունենալ մարդկանց օգնելու համար»,-ասում է բժշկուհին այն մասին, թե ինչպես եղավ, որ ավելի նեղ մասնագիտություն ձեռք բերեց` դառնալով  սրտաբան և  տևական ժամանակ է, ինչ հիվանդների սրտի ուլտրաձայնային քննության միջոցով և’ ախտորոշում է, և’ բուժում կենտրոն դիմող հիվանդներին:

 Նա նաև համոզված է, որ բժշկուհու մասնագիտությունը, ինչպես և ուսուցչինը, աշխատաժամանակով սահմանափակված չէ: Ինչպես ամեն քայլի ուսուցիչը մտահոգվում է իր սաների կրթության, դաստիարակության խնդիրներով, նրա ամեն քայլը պատասխանատվություն է իր աշակերտների համար, նույն կերպ բժիշկն է մտահոգված իր հիվանդների առողջությամբ, նրանց հիվանդությունների սրացման վրա ազդող գործոնների կանխարգելմամբ և չի կարող լավ բժիշկը չանհանգստանալ իր հիվանդի համար: Գուցե դրա համար է, որ նրա բջջային հեռախոսը մշտապես զբաղված էր, երբ փորձում էի հանդիպել: Նա միշտ պիտի հասանելի լինի, որովհետև ինչ-որ մեկը կարող է իր կարիքն ունենալ:

Չնայած իր մասնագիտության դժվարություններին, բժշկուհին իր ընտրած ուղուց չի դժգոհում ու եթե նույնիսկ կարողնանար տարիների անիվը հետ պտտել՝ նորից բժշկի մասնագիությունը կընտրեր: «Կին բժշկուհի լինելը ներքին հոգեկան լիարժեքությունն է: Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում: Պատահում է, որ տարիներ անց հիվանդներիցս գալիս ու ասում են.  ինձ հիշո՞ւմ եք, դուք իմ կյանքը փրկել եք»; Այդ պահին, ինչպես ինքն է ասում, ներքին գոհունակությունն ու հպարտությունը երջանկացնում են նրան:

 

 

 

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.