Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

by Անահիտ Բաղդասարյան
Հունիս 5, 2026
0

Չնայած Սյունիքի բարդ ռելիեֆի պատճառով ցանկացած շինարարություն կապված է հսկայական դժվարությունների հետ, սակայն արդյունքները խոսուն են․ մարզի ճանապարհային հաղորդակցության ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքների մասին զրուցել ենք Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանի հետ։

Յոթ տարվա ընթացքում բարեկարգվել է Սյունիքի մարզի շուրջ 595 կմ ճանապարհ, որից համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ միայն սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վերանորոգվել է ավելի քան 153 կմ ճանապարհ, ևս 345 կմ կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է ՀՀ կառավարության՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջոցներով և միջին նորոգմամբ բարեկարգվել է 97 կմ ճանապարհ։

«Սա իսկապես աննախադեպ արդյունք է մարզի ենթակառուցվածքների զարգացման պատմության մեջ», – նշում է Կարեն Բալյանը և ավելացնում, որ «Բարեկարգ ճանապարհը խթանում է տնտեսական ակտիվությունը, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը, կրճատում է տրանսպորտային ծախսերն ու անցանելիության ժամանակը։ Դա մարդու կյանքի որակի բարելավման կարևոր նախապայման է»։

Այս պահին էլ մեծ աշխատանքներ են ընթանում դեպի գյուղեր տանող ճանապարհներին, օրինակ, Սիսիանի տարածաշրջանում դեպի Իշխանասար, առաջիկայում կսկսվեն նաև Շամբի ճանապարհի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ սա Սյունիքի վերանորոգված ճանապարհների մասին mediapoint.am-ը պատրաստել է հինգ մուլտիմեդիա նյութ։ Մարզի կենսական ուղիների մասին պատմող մուլտիմեդիա նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ․

Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

Պատերազմից հետո փակված ճանապարհը դարձավ Տաթևի նոր շունչը

Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

 

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.