Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ

by Հեղինե Մինասյան
Հունիս 11, 2026
0

Կառավարությունը Սյունիքում առաջարկում է ձևավորել Գորիս խոշորացված համայնք՝ 28 բնակավայրով։ Պաշտոնյաները խոսում են ավելի մեծ բյուջեների և մասնագիտական ռեսուրսների մասին, իսկ բնակիչների մի մասը մտահոգված է ծառայությունների հասանելիությամբ և տեղական կապի թուլացմամբ։

Սյունիքում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը։ Կառավարությունը նախաձեռնությունը հիմնավորում է այն փաստարկով, որ ավելի մեծ վարչական միավորը կարող է արդյունավետ կառավարել բյուջեն և ռեսուրսները, ինչպես նաև ներգրավել սուբվենցիոն և ներդրումային խոշոր ծրագրեր։

Գորիս համայնքի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի դիտարկմամբ  խոշորացման գործընթացից առաջին հերթին միանշանակ շահում են հենց փոքր բնակավայրերը, քանի որ նրանք միայնակ ի վիճակի չեն հոգալ սեփական կապիտալ ծախսերը։ Կարող է լինել փոքր բնակավայր, որն ունի ընդամենը 40-50 միլիոն դրամի տարեկան բյուջե, բայց կանգնած է հարյուրավոր միլիոններ պահանջող խնդրի առաջ՝ լինի դա ոռոգման ջրագիծ, կոյուղագիծ, թե այլ ենթակառուցվածք։ Պարզ է, որ ինքնուրույն նրանք երբեք չեն կարողանա հաղթահարել նման ֆինանսական բեռը։ Թեև բնակավայրերում բյուջեի սեփական եկամուտները գոյանում են կոնկրետ բնակիչների վճարած հարկերից ու տուրքերից, ինչն էլ թելադրում է ծախսային առաջնահերթությունները, այդուհանդերձ, նույնիսկ այս համամասնության դեպքում փոքր գյուղերը միևնույն է շահում են, քանի որ ստանում են ավելի մեծ ներդրումներ, քան երբևէ կարող էին գեներացնել սեփական ուժերով։

Ֆինանսական ակնկալիքներից զատ, առանցքային ձեռքբերում է դառնալու նաև կադրային պոտենցիալի վերաբաշխումը, քանի որ տարիներ շարունակ փոքր բնակավայրերի ամենացավոտ խնդիրներից է եղել նեղ մասնագիտական ռեսուրսի սղությունը։ Գյուղերն ի վիճակի չեն եղել ապահովել համապատասխան որակավորում ունեցող ճարտարապետների, իրավաբանների կամ մշակույթի ոլորտի կառավարիչների հաստիքներ, իսկ սպասվող կառուցվածքային փոփոխություններից հետո կենտրոնացված պրոֆեսիոնալ կադրային բազան ամբողջությամբ հասանելի կդառնա նաև ծայրամասային բնակավայրերին։

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը, վերլուծելով սպասվող փոփոխությունները, նշում է, որ գործընթացն ընդհանուր առմամբ ունի դրական միտում։ Եթե նախկինում առանձին գյուղերի զարգացումը մեծապես կախված էր անհատներից, համայնքապետից ու աշխատակազմից, և կային թե՛ լավ զարգացող, թե՛ լքված բնակավայրեր, ապա խոշորացումից հետո բյուջետային միջոցները բաշխվում են ավելի հավասարաչափ՝ ըստ բնակչության թվի։ Տեղական սուղ միջոցներով ապրող գյուղական բնակավայրերի համար, որոնք չունեն քաղաքային ենթակառուցվածքներ կամ խոշոր հարկատուներ, Գորիսի պես կենտրոնին միավորվելը ֆինանսական և ծրագրային մեծ հնարավորություններ կբացի։

Որպես հաջողված օրինակ՝ ՏԻՄ ոլորտի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մատնանշում է Սիսիան համայնքում 2022-2023 թվականների օրենսդրական փոփոխությունների արդյունքը, երբ վերախոշորացումից հետո Գորայք համայնքն իր բնակավայրերով նույնպես ներառվել է Սիսիանի կազմում, բազմաթիվ գյուղերում էականորեն դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, բարելավվել է աղբահանության որակը, իսկ նախադպրոցական կրթական հաստատությունները սկսել են մատուցել շատ ավելի որակյալ ծառայություններ, այդ թվում՝ սննդի ապահովման մասով։ Համայնքային խոշոր բյուջեն թույլ է տալիս իրականացնել այնպիսի մեծածավալ սուբվենցիոն և զարգացման ծրագրեր, որոնցից միայն մեկի արժեքը կարող է գերազանցել առանձին գյուղի նախկին ամբողջ տարեկան բյուջեն։

Այդուհանդերձ, բնակիչները համայնքների միավորման հետ կապված երկու հիմնական մտահոգություններ ունեն՝ թղթաբանությունն ու աշխատատեղերի կրճատումը։ Տեղ համայնքի ավագանու անդամ Լարիսա Գալստյանը, ով նաև մասնագիտությամբ բուժքույր է և հաճախ է շփվում բնակիչների հետ հայտնում է, որ բնակիչները վերախոշորացմանը դեմ են, քանի որ փոքր համայնքում բնակիչների և տեղական իշխանությունների միջև կապն ավելի սերտ է. համայնքապետն ու տեղակալները ճանաչում են յուրաքանչյուր ընտանիքի և տեղյակ են նրանց խնդիրներից։ Ըստ նրա՝ Տեղ համայնքի բնակիչները ներկայումս ցանկացած փաստաթուղթ կամ հողային հարց լուծում են համայնքի ներսում, մինչդեռ խոշորացումից հետո ստիպված կլինեն ավելի երկար ճանապարհ գնալ մինչև հասնեն Գորիս։ Ներկայիս կենտրոնը գյուղերից մոտ է, ինչը հեշտացնում է բնակիչների տեղաշարժն ու հարցերի կարգավորումը։ Նրա մտահոգությունը կիսում է նաև ավագանու անդամ Նազիկ Բաղդարյանը։ Նա կարծում է նաև, որ փոքր բնակավայրերից ավագանու անդամ, միևնույն է, առաջիկայում ևս չի առաջադրվելու։

Մտահոգություններին զուգահեռ, Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը նշում է, որ վերախոշորացումը մեծ խնդիրներ չի առաջացնելու, քանի որ այսօր թվայնացման և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ շատ գործարքներ կարող են կատարել օնլայն։ Իսկ հատուկ կնիք պահանջող թղթերն օգտագործվում են հենց քաղաքի կառույցներում, այսինքն՝ բնակիչը ցանկացած դեպքում գնալու էր Գորիս և որոշ գյուղերի դեպքում սա նույնիսկ կրճատում է ճանապարհը՝ ազատելով նախկին համայնքային կենտրոն գնալու, այնուհետև Գորիս հասնելու հոգսից, ամեն դեպքում բնակիչները տարբեր կենցաղային խնդիրներ լուծելու համար Գորիս են գնում։

Ինչպես նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, բարեփոխումների սկզբնական շրջանում բնակիչների շրջանում առկա էր նաև «ինքնության կորստի» մտահոգություն, կային վախեր, որ գյուղերը «կփակվեն», իսկ իրենց բնակավայրի անունը կմոռացվի, թեև ժամանակի ընթացքում մարդիկ հարմարվել են նոր իրականությանը։ Այժմ հիմնական մարտահրավերները կապված են բնակիչների և ՏԻՄ-ի միջև անմիջական շփման դժվարացման հետ։ Բազմաբնակավայր համայնքներում բնակիչների մեծ մասը չի ճանաչում համայնքի ավագանու անդամներին, քանի որ վերջիններս հիմնականում ընտրվում և ներկայացնում են համայնքային կենտրոնները։ Միևնույն ժամանակ, բնակչության մեծ մասը չի տիրապետում առցանց գործիքներին, ինչը կտրում է նրանց համայնքի անցուդարձից և որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։ Թեև տեղական իշխանությունները փորձում են հանրային լսումներն ու քննարկումները տեղափոխել բնակավայրեր, դա պահանջում է հսկայական մարդկային, ժամանակային ու նյութական ռեսուրսներ։ Օրինակ՝ 36 բնակավայր ունեցող համայնքում բոլոր գյուղերով անցնելն ու նույն ձևաչափով քննարկումներ կազմակերպելը ոչ միայն աշխատատար է, այլև՝ անհնարին։ Շատ հարցեր պահանջում են շտապ և օպերատիվ լուծումներ, և համայնքը պարզապես չի կարող իրեն թույլ տալ շաբաթներ կամ ամիսներ վատնել բոլոր բնակավայրերում հանրային լսումներ ապահովելու համար։

ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերում նշվում է, որ համայնքների խոշորացումը բխում է տեղական ինքնակառավարման եվրոպական չափանիշներից: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ փոքր և ֆինանսապես թույլ համայնքները չեն կարողանում լիարժեք իրականացնել օրենքով իրենց վերապահված սեփական լիազորությունները։ ՏԻՄ ոլորտի պաշտոնական մոնիթորինգի տվյալներով՝ արդեն իսկ խոշորացված համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն աճել է, իսկ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաներն ու սուբվենցիաներն ուղղվում են բացառապես համայնքային կենսական ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրագծերի և լուսավորության արդիականացմանը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ
    Հասարակություն

    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ

    Հունիս 11, 2026
    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.