Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Շինարարը

by Ալինա Վարդանյան
Հունիս 16, 2026
0

Սուրեն Շահնազարյանը Խնձորեսկ գյուղից է։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է և գրեթե կես դար աշխատում է այդ ոլորտում։ Բազմաթիվ են այն հասցեները, որտեղ նա թողել է իր աշխատանքի հետքը․ Սյունիքում մի քանի տասնյակ շինություններ նրա ձեռքի գործն են։

Համեստ, իր աշխատանքով ապրող մարդ է նա։ Ասում է, որ չի պատկերացնում՝ ինչպես կարող էր այլ գործով զբաղվել։ Շինարարությունը նրա համար միայն մասնագիտություն չէ, այլ ապրելու ձև, պատասխանատվություն մարդկանց, գյուղի և զավակների առաջ։ Սուրենին ճանաչողներն առանձնահատուկ շեշտում են նրա ազնվությունը։ Աշխատանքի մեջ խիստ է, բայց արդար ու պահանջկոտ։

 

 

Շատ է սիրում իր գյուղը՝ Խնձորեսկը։ Եղել են հնարավորություններ գյուղից, անգամ Հայաստանից հեռանալու, այլ տեղում ապրելու և աշխատելու, բայց նա շարունակել է մնալ։ Ասում է՝ մարդու արմատը պատահական տեղում չի լինում։ Իր տունը, իր գյուղը, իր մարդիկ այստեղ են, և որքան էլ դժվարություններ լինեն, ինքը չի կարող իրեն պատկերացնել Խնձորեսկից հեռու։

Այսօր էլ Սուրեն Շահնազարյանը նույն պարզությամբ է խոսում իր անցած ճանապարհի մասին։ Չի սիրում մեծ խոսքեր ասել, բայց նրա փոխարեն խոսում են տարիների աշխատանքը, կառուցած շինությունները, մարդկանց հարգանքն ու այն վստահությունը, որը վաստակել է իր ազնվությամբ, աշխատասիրությամբ և գյուղին հավատարիմ մնալու լուռ, բայց կարևոր որոշմամբ։

 

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.