Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մոռանալ է ուզում անգամ ինքնաշեն տոնածառը

by mediapoint
Մայիս 25, 2013
0
«Լյուքս» համար, նկարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներ, նաև հեռախոս… ծանոթով. նախկին դատապարտյալ Արթուրին (անունը փոխված է) կարծես թե այլևս ոչ մի բան հարկավոր չէր: Պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով դատարանում 4 տարի 6 ամիս վճիռը լսելուց հետո միակ մխիթարանքն այն էր, որ բանտում նախկին ծանոթներից մեկը իրեն տեղավորեց «լյուքս» համարում:
«Բանտում անցկացրած տարիների ընթացքում հասկանում ես, թե ով ես եղել դու, ով է քեզ հարազատ և անգամ՝ կինդ քեզ սիրե՞լ է, թե` ոչ»,-ասում է  Արթուրը, հետո վերլուծում և հասկանում, որ շատերը նրան դավաճանել են. «Եթե ես առաջ կարծում էի, որ ոչ մի խնդիր չունեմ, ապա սխալվում էի»,- հավելում է նա:
45 տարի ապրելով ազատության մեջ՝ տեղափոխվել է բանտ և հարմարվել այդ չորս պատերին. «Անտանելի էր, ասես կինոյի դերասան լինեի, և ուր որ է` ամեն ինչ լավ կավարտվեր»:
Պետերբուրգում ստացած երկու բարձրագույն կրթությունը, ինչպես նաև բոլոր վերապատրաստումներն Արթուրը օգտագործում է բանտում՝ դատապարտյալներին բիզնեսի կառավարում սովորեցնում, ինչպես նաև ասում, թե ինչ պետք է անել բանտից դուրս գալուց հետո:
Առօրյան անցկացնելու նպատակով՝ դիզայներության հմտությունները կիրառում է նկարչության մեջ և սկսում նկարել. «Գալիս էին` նկարներս տանում ցուցահանդեսների, իսկ հետո չէի իմանում՝ ինչ է եղել. հավանաբար վաճառվում էին, ու գումարն էլ իրենց էր մնում: Լինում էին դեպքեր, երբ նկարները նվիրում էի այլ բանտարկյալների, նրանք էլ իրենց խցից կախում էին»:
24 ժամ պատերի մեջ և անընդհատ մտածմունքներ. նա զրկվել էր ընտանիքի հետ լինելու, ծննդյան և բոլոր այլ տոները միասին նշելու հնարավորությունից: Այս ամենը նա համարում է ժամանակի կորուստ: «Չնայած, մյուս կողմից, բանտը յուրահատուկ դպրոց է, համալսարան»,-ասում է նա:  Արթուրը պատմում է նաև, որ բանտում հասցրել է երկու գիրք գրել, որոնցից մեկը պատմում է Գորիսի տնտեսական խոչընդոտների մասին, սակայն հետո այդ ամենը պատռել է. «Հայաստանում լավ բաներն անպատիժ չեն մնում»,- հավելում է նա:
Ազատազրկման ժամանակ գրեթե ոչնչի կարիք չունեցող Արթուրին մի բան էր պակասում՝ շփում և ինֆորմացիա: «Հեռախոսն ունեի, իսկ նկարելու պարագաների համար գումար էի տալիս՝ աշխատակիցներն առնում ու բերում էին, իսկ գումար միշտ էլ կար, քանի որ ընկերներս ու հարազատներն ուղարկում էին»:
«Մի օր ընկերներիցս մեկը զանգահարեց ու ասաց, որ ձենս կտրեմ, էնտեղ նստեմ, դրսում ներսից վատ է: Այն ժամանակ չհասկացա, բայց երբ ազատության մեջ էի՝ զգացի, որ նա ճիշտ է, ճաղերից դուրս ավելի վատ է, քան ճաղերի ներսում»:
Առաջին միտքը, որ ծագել է նրա գլխում, երկրից որքան հնարավոր է` շուտ հեռանալն էր: 2 տարի 3 ամիս նստելուց հետո նրան, ինչպես նշում է ինքը, որպես «խելացի հանցագործ» վաղաժամկետ (ի զարմանս իր՝ առանց գումարի) ազատ արձակեցին: Դուրս գալուց անմիջապես հետո գնաց հոր գերեզման, դրանից հետո հարազատներին տեսնելու հաջորդ առավոտն արդեն չի հիշում, խմած էր…
Մոռանալ էր ուզում ամեն ինչ, անգամ այն, որ Նոր տարուն ձեռքն ընկած ամեն ինչ օգտագործեց, որ տոնածառի խաղալիքներ սարքի ու զարդարի խուցը: Իր մասին չէր մտածում, փորձում էր մտովի պատկերացնել, թե երեխաներն ինչպես են տոնում Ամանորը: Մինչև բանտն ինքը մեծ շրջապատ ուներ, լավ ընկերներ, որոնց հետ երազում էր աջակցել ձեռներեցության զարգացմանը: Պատիժը կրելուց հետո նախկին ընկներները արտաքուստ կարծես թե վերաբերմունքը չէին փոխել, բայց զգացվում էր, որ մի վերապահում, այնուամենայնիվ, ունեն: Ու ստիպված փախավ` թողնելով անգամ ընտանիքը, որովհետև նրանք էլ իրեն անվերապահորեն նեցուկ չեղան:
Երկար ժամանակ է, ինչ ինքն իրեն համարում է խոպանչի տղա: Այժմ աշխատում է Պետերբուրգում: Արձակուրդ է եկել: «Հայաստանից դուրս բոլորին գնահատում են, այնտեղ լավ կադրերին երբեք բաց չեն թողնում, իսկ այստեղ՝ Հայաստանում, լավ բաներն անպատիժ չեն մնում»:
Անահիտ Գրիգորյան
Հոդվածը պատրաստվել է դատապարտյալների իրավունքների պաշտպանության նպատակով «Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ներիհամագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանությանմոնիթորինգի գործում» ծրագրի շրջանակում:http://armhels.com

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.