Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Դպրոցների «գլխատումը» հանգեցրեց հիմնական դպրոցներում աշակերտների թվի նվազմանը

by mediapoint
Դեկտեմբեր 10, 2014
0

57736Մարիամ Մաթևոսյան
Գորիս քաղաքի վեց միջնակարգ դպրոցներից երկուսին, ՀՀ Կառավարության 2009թ-ի հունիսի 11-ի N664-Ն որոշմամբ, տրվել է ավագ, իսկ չորսին, այդ թվում նաեւ Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցին, տրվել է հիմնական դպրոցի կարգավիճակ:

«Ի սկզբանե ավագ դպրոցի կազմակերպումը լավ գաղափար էր, նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակ, բայց այն տեւեց մի քանի ամիս»,- ասում է թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Արամայիս Փարսյանը: Նրա խոսքով՝ տարբերակման ամենամեծ բացասական հետեւանքն այն եղավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն սկսեց հիմնական ուշադրությունը դարձնել ավագ դպրոցներին: «Քաղաքի երկու ավագ դպրոցներն, օրինակ, վերանորոգված, կահավորված են, իսկ հիմնականները` ոչ»,- ասում է նա:
Հիմնական դպրոցների աշակերտների շարքերը նոսրանում են

1985թ.-ին թիվ 6 հիմնական դպրոցն աշակերտների թվով տարածաշրջանի ամենամեծ կրթօջախն էր, եւ քանի որ այն ժամանակ ռուսական ուղղվածության դպրոց էր` 90-ականների սկզբին համալրվեց տեղահանված երեխաներով: Տարիների հետ աշակերտների թիվը մի քանի անգամ նվազեց՝ հասնելով 405-ի: Ըստ դպրոցի տնօրենի` պատճառներից մեկն ավագ դպրոցների հիմնում էր: Վերջին մեկ տարում Ս. Խանզադյանի անվան հիմնական դպրոցից 10 աշակերտ տեղափոխվել է ավագ դպրոց, սովորողների մի մասն էլ «արտագաղթում» են քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որը նաեւ տարրական եւ միջնակարգ ուսուցում է իրականացնում: Ծնողներն էլ մտածում են, որ վաղ թե ուշ, իրենց երեխաներին պետք է այնտեղ տեղափոխեն, ուստի նախընտրում են ավելի վաղ տարիքում երեխաներին հարմարեցնել կրթօջախի միջավայրին: «Մենք իրավունք չունենք արգելելու, որ այլ դպրոց տեղափոխվեն, անգամ, եթե ընտանիքի բոլոր երեխաներին են հանում դպրոցից»,- իր մտահոգությունն է հայտնում տնօրենը: Հինգ աշակերտ էլ այս դպրոցից հեռացել են ընտանիքով արտերկիր մեկնելու պատճառով:

34 տարվա մանրահատակն այնքան են ձյութով կպցրել, որ մաշած փայտն էլ չի կպչում

Վերջին անգամ թիվ 6 դպրոցը, բացի մի քանի համակարգչից, նոր գույք ստացել է 1980 թվականին: Այդ ժամանակից ի վեր լաբորատորիաներում, արհեստանոցում նույն նյութատեխնիակական բազան է, որոնց հիմնական մասն այլեւս ենթակա չէ օգտագործման: Տնօրենի կարծիքով` այս առումով իրենց դպրոցը, մյուսների հետ համեմատած, անմխիթար վիճակում է գտնվում, քանի որ կան դպրոցներ, որ 40-50 համակարգիչ ունեն:  

Ինչպես մյուս հանրակրթական դպրոցները, թիվ 6 հիմնական դպրոցը եւս ֆինասավորվում է աշակերտների թվով, որը տնօրենի խոսքով, բավականցնում է էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջեռուցման վճարներին: «Ամսական մոտ 1 մլն դրամ ջեռուցման համար ենք վճարում, այն դեպքում, երբ դպրոցի ոչ բոլոր հատվածներն են ջեռուցվում (ջեռուցում անցկացնելու ժամանակ վարպետները որոշ կաթսաներ անսարք են թողել)»,- հայտնեց Արամայիս Փարսյանը:

Առանց լավագույն հիմնական դպրոցի, լավագույն ավագ դպրոց չի լինի

Tiv_6_himnakan_dpoc«Մեզ համար դպրոցների տարանջատումը նշանակություն չունի, եթե նախկինում մտել ենք 10-րդ, 11-րդ դասարաններ, հիմա 9-ով ենք սահմանափակվում: Վատը միայն այն է, որ ծառն անընդհատ ջրում ենք, որ միրգը հավաքենք, պտուղն ուրիշն է քաղում»,- ասում է նույն դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Ղրդիլյանը: Նրա խոսքով` դպրոցների գլխատումը փոխել է աշակերտի հոգեբանությունը, երբ ուսուցիչը փորձում է ինչ-որ բան սովորեցնել, գիտելիք պահանջել, հաճախ այս պատասխանն է ստանում. «Մեկ է, հետագայում ես էստեղ չեմ սովորելու»:

Սոնա Աբունցը իններորդ դասարանն ավարտելուց հետո Սերո Խանզադյանի անվան դպրոցից տեղափոխվել է թիվ 4 ավագ դպրոց: Նրա խոսքով՝ ավագ դպրոցի դրական կողմերից են նոր ծանոթությունները, միջավայրի փոփոխությունը, որը նաեւ աշխարհայացք է ձեւավորում, սակայն ըստ նրա, կրթության առումով փոփոխություն չկա: «Ավելորդ եմ համարում այս մոտեցումը: Այն պետք է աշակերտներին օգնի կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում, բայց դժվարանում եմ հաստատել, որ կողմնորոշիչ դեր է կատարում»:

«Կրթության որակը քանի գնա կլավանա»,- լավատես է Ա. Փարսյանը: Միաժամանակ նշում է, որ կրթական պրոցեսը դանդաղ է ընթանում: «Այն մանկավարժները, ովքեր սովորել ու աշխատել են խորհրդային դպրոցներում, դժվար են համակերպվում բարեփոխումներին, որ աշակերտը պետք է դասարանում իրեն ազատ զգա, ազատ արտահայտվի: Թվում էր, թե նոր սերնդի ուսուցիչներն ավելի լավ կկառավարեն դասապրոցեսը, սակայն նորերն էլ չեն տիրապետում կրթական մեթոդներին»,- նշում է նա:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.