Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տանձատափում եւ Սվարանցում եւս ամփոփվեցին տեղական հանրաքվեի արդյունքները

by mediapoint
Մայիս 17, 2015
0

60275_bՄարիամ Մաթևոսյան
«Ասա, որ նախկինում մեկ անգամ եւս  միավորել եք Տաթեւի հետ, դարձրել մի սովխոզ/պետական տնտեսություն/, ի՞նչ օգուտ տվեց: Ոչ մի օգուտ էլ չտվեց, ընդհակառակը, ավելի վատ եղավ գյուղի վիճակը»,-պատում է Միշա Համբարձումյանը, ով եղել է նախկին կոլխոզի նախագահ է: Հետո, երբ գյուղը 1972 թվականին միացել է Տաթեւին, դարձել է տեղամասի վարիչ/բրիգադիր/:

Նա պատմում, որ մինչ Տաթեւին միավորվելը, գյուղը երկու անգամ «բաժանվել» է առանձին կոլտնտեսությունների: «Ընտանիքում ոնց ա լինում, որ որդիները որոշում են ծնողներից բաժանվել, առանձին ընտանիք կազմել: Մեր գյուղացիները դիմել են կառավարություն, ասել են, ուզում ենք առանձին տնտեսություն դառնալ»,-ավելացնում է նա:Առաջին անգամ տանձատափցիները  «բաժանվել»  են 1931թվականին, երկրորդ անգամ՝ 1957-ին` կիսելով վարչատարածքային հողերը  ստեղծել են կոլտնտեսություններ Կապանի Աղվանի համայնքում եւ Գորիսի Մալդաշ, այժմ Քաշունի համայնքում:

Հիմա գյուղը կրկին կանգնել է միավորման առաջ, բայց այս անգամ կմիանան եւս 7 համայնք: Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով, Տանձատափ բնակավայր կոչվելով գյուղը կշարունակի պահպանել իր գոյությունը՝ այն հույսով, որ առաջիկայում կունենա բարեկարգ ճանապարհ:  

«Ցույց տուր մի գյուղ, որ էս մի քանի տարիների ընթացքում բնակչության թիվը ավելացել է, հակառակը, ես ինչքան գյուղ կարող եմ թվարկել, որ պակասել ա: Սա ինչի՞ արդյունք ա, ասեմ, ամեն մեկի գլխին ինչ փչում ա, իրականացնում ա»,-ասում Մ. Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա Հայաստանի ամենամեծ խնդիրն  արտագաղթն է:  Իշխանությունները մտածում են, որ գյուղերը միավորելով օգուտ են տալու: Ըստ նրա, միավորման պատճառն այն է, որ  «թե ինչ ա պետությունը մի քանի աշխատողների փող ա տալիս, որ ապրեն, որպեսզի էտ գումարներն էլ չտա, միավորում են, կրճատում, բայց դրանով հարցերը լուծվում ա՞»:

Նախկին կոլխոզի նախագահը համաձայն չէ ՀՀ Սահմանադրության մի կետի հետ.

«էսօր գյուղում հանրաքվե  ա անցակցվում, եթե բոլորը «դեմ» դուրս գան, չե՞ն միավորելու, միավորելու են, բա՞ ինչ են անելու: Էնտեղ շատ սիրուն գրված է, բառացի մեջբերում եմ.«Շատ խոշոր համայնքները կարող են բաժանվել, իսկ փոքր համայնքները կարող են միանալ իրար, տվյալ դեպքում պետք է տվյալ համայնքներում անցկացվի հանրաքվե,-հետո հոգոց հանելով շարունակում է,-տակավն էլ կիրում ա, անկախ հանրաքվեի արդյունքներից՝ կարող ենք մենք միավորել համայնքները: Դե հիմա արի խելացի մտածենք, նպատակը որն ա՞ հանրաքվեի»:

Ժամանակին Տանձատափում ապրում էր 270 մարդ, այսօր`97:  

«Մեր գյուղ շատ պաշտոնավորներ են եկել, ասել են ձայն տվեք, լավ ա լինելու, անիմաստ բաներ են, էտ իմ կարծիքն ա, ոչ մի օգուտ էլ չի տա խոշորացում»,-ասում է 81 ամյա տանձատափցին:

Հարցին, թե որն է  համայնքի երեք ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները, Մ. Համբարձումյանը նշում է. գյուղտեխնիկայի ձեռբերում. «Արա, բա մի տրակտոր չլիներ հող մշակեինք»: Հետո ինքն իրեն ընդհատում. «Բա վարեցի, հետո որ գյուղմթերքը չեմ կարողանալու  իրացնեմ, ամբարներում փչանալու ա, խի չարչարվեմ:  Գոնե մի տեղ լինի տարածքում,  մարդիկ իրենց ունեցվաքն իրացնեն»:

Խոսելով ջրամատակարարման մասին,  նա փաստեց, որ  այդ հարցն իրենց մոտ շատ լավ լուծված է: Խնդրի լուրծման գործում իր ներդրումն է ունեցել նաև Մ. Համբարձումյանը: Դեռ իր  պաշտոնավարման տարիներին կարողացել է իր հայրենի գյուղի զարգացման հարցրում իր լուման ունենալ, մասնավորապես, այժմյան համայնքապետարանի շենքն իր նախագիծն ու ծրագիրն է եղել, խմելու եւ ոռոգման  ջրերը գուղամեջ է հասցրել,  ճանապարհներ է բարեկարգել, առավելապես, դաշտամիջյան ճանապարհները:

Ամփոփելով այսօրվա տեղական հանրաքվեի արդյունքները, պատկերը հետեւյալն է. Տանձատափ համայնքի 64 ընտրողներից ընտրատեղամաս է ներկայացել 48-ը, որից 47-ը կողմ է արտահայտվել համայնքների խոշարացմանը, մեկ ընտրաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ ահա հարեւան Սվարանց համայնքում 224 ընտրողներից իր ընտրական պարտքն է կատարել 145 ընտրող: Այստեղ ձայները տեղաբաշխվել են 145 կողմ, 2 դեմ դիրքորոշմամբ, 3 հարցաթերթիկ անվավեր է ճանաչվել:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.