Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Կոռնիձորցիները հրաժարվել են Կառավարության տրամադրած դիզվառելիքից

by mediapoint
Հունիս 24, 2015
0
61098_bՄարիամ Մաթեւոսյան 

Գյուղի հողերի, այգիների մեծ մասը խոպանի է վերածվել

Խորհրդային տարիներին կոռնիձորցիները Բայլի բաղ, Ծլոկ, Խաչեր կոչվող ձորերում բերքառատ այգիներ ունեին: Գյուղացիները պատմում են, որ իրենց եկամտի հիմնական միջոցը հողագործությունն էր, մասնավորապես, ցորենի մշակությունը, այգեգործությունը: Հիմա դժգոհում են, որ հողերի, այգիների մեծ մասը խոպանի է վերածվել:

Համայնքի ղեկավար Արկադյա Խաչատրյանի խոսքով՝ «սովետի» ժամանակ Կոռնիձորն էր ամբողջ շրջանին բանջարեղեն մատակարարում: Հիմա արտադրության քանակը նվազել է նաեւ իրացման շուկա չունենալու պատճառով: Գյուղմթերքը հիմնականում Արցախում է իրացվում:

«Նախկինում գյուղմթերքի իրացումը արդյունավետ էր կազմակերպվում. երբ հողագործ կոռնիձորցին կաղամբ էր ցանում, գիտեր, որ Նախիջեւանի զորամասն իր բերքը կտանի: Մինչեւ Արցախ, Գորիս, Կապան բանջարեղենի կենտրոնացված իրացում էր կատարվում: Կազմակերպություններ կային, որ գալիս էին դաշտում ընտրովի բերքահավաք կատարում, բարձում-տանում»:

Կոռնիձորի 1224 հա վարելահողից սեփականաշնորհված է 1043 հա-ը, մնացածը վարձակալակության է տրված: Հիմնականում ցորեն են ցանում, գարի, կարտոֆիլ, վերջին տարիներին՝ նաեւ ոլոռ, սիսեռ: Սկսել են զարգանալ նաեւ ջերմոցային տնտեսությունները: Գորիսի կանաչեղենի ողջ տարվա պահանջարկի 80-90%-ն ապահովում է Կոռնիձորը:

Համայնքի հողերի մոտ 50%-ն է ջրարբիացված. ոռոգման ցանցը կառուցվել է 1970-ական թվականներին, մինչեւ հիմա կապիտալ վերանորոգում չի կատարվել, որն ըստ համայնքի ղեկավարի, ջրի մեծ կորուստների պատճառ է հանդիսանում: «Ոռոգման ջուրը Շամբի ջրամբարից է գալիս, մոտ 48 կմ հեռավորությունից, որը, սակայն արդյունավետ չի օգտագործվում: Այսքան ջուր լցվում է Ագարի գետը, հետո թափվում Արաքս գետը` նորմալ ոռոգման ցանց չունենալու պատճառով»,- ասում է համայնքի ղեկավարը:

«Հողերից օգուտ չկա, մենք քաղաքացու նման ճոխ չենք ապրում: Ամեն հեկտարը վարելու դիմաց 20 հազար դրամ եկամուտ ենք ստանում: Ասենք, մի էդքանի էլ լոբի ծախեցինք: Տա փող չի է՜, էտ իսկի դեպուտատի՝ կես ժամ ննջելու փողը չարժե»,- ասում է համայնքի բնակիչ Վիտալի Բեջանյանը, հետո ավելացնում, որ պատերազմի տարիներին ավելի լավ են ապրել: «Հա՛մ կռվալ ենք, հա՛մ հարուստ ենք իլալ, սայլարկան 2 հազար դրամ ա իլալ, հողերը՝ բերրի: Վեց ամիս հետո տես ինչ թանկացումներ կինեն: էտ հոսանքը, որ թանկանում ա, տա միայն հոսանքը չի, հացն էլ ա, յեղն էլ ա»,- վրդովվում է նա ու նստում բակում կայանած «ՄԱԶ» մեքենան, որի համար ԱՊՊԱ վճարում կատարելու ժամանակ չունի՝ դաշտերի բերքն է հավաքում:

Իվան Պողոսյանը գյուղի կոմբայնավարներից մեկն է եւ ասում է՝ հողն իրենց համար պատուհաս է, հողից եկամուտ չես կարող ստանալ: «Ամեն սերմ բերել են հողերը վարակել, հազիվ հասցնում ենք դեղեր առնենք, որ սրսկենք»: Նա նաեւ պատմում է, որ իր ունեցած կոմբայնը, որով նաեւ ուրիշների դաշտերի բերքն է հավաքում, 30 տարվա պատմություն ունի: «Մի մաս ա փչանում՝ չենք ճարում, էնքան մասին չենք փող տամ, ինչքան ստեղ-նեղ քալի (էստեղ-էնտեղ գնա-խմբգ·) ճանապարհածախսին»,- սրտնեղում է կոմբայնավարը:

Մեկ հա հողատարածքը 10 հազար դրամով է վարում, ասում է սեզոնին օրվա մեջ մինչեւ 3-4 հա վարում է: «Ի՞նչ օգուտ, հաշվի, մի խուփը 5-6 հազար դրամ ա, ցեպը՝ երկու պալեցի հետ՝ 8 հազար դրամ, հալամ 8 չի է՜, 10 հազար դրամ ա: Մի քիչ էլ քարոտ հող իլավ, լրիվ կոտրում ա»,- ասում է Իվանը:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման նոր հնարավորությունների մասին՝ համայնքի ղեկավարը երկու նախադրյալ է կարեւորում, որոնց առկայության դեպքում միայն Կոռնիձորը կարող է կրկին տարածաշրջանի համար բանջարաբոստանային կուլտուրաների խոշոր մատակարարը դառնալ: Նրա կարծիքով՝ առաջնահերթը ճանապարհների բարեկարգումն է եւ ոռոգման ջրով ապահովումը:

Երկրում տեղի ունեցող համատարած թանկացումները, կարծես թե, «շրջանցում են» գյուղմթերքները՝ տարեցտարի արժեզրկելով գյուղացու աշխատանքը: 2002 թ·-ին 1 կգ ցորենի արժեքը 180 դրամ էր, այսօր՝ 110 դրամ էլ չի հասնում, նվազել է նաեւ կաթի գինը: Այսինքն՝ դրամի արժեզրկման արդյունքում, համատարած թանկացման պայմաններում, հակառակ միտումն է նկատվում:

Կոռնիձորի համայնքապետ Արկադյա Խաչատրյանը նշում է, որ տարեցտարի պետության կողմից համայնքներին տրամադրվող դիզվառելիքի եւ պարատանյութերի պահանջը պակասում է: Եթե 2014 թ.-ին համայնքին տրամադրվել է 140 տոննա պարարտանյութ, այս տարի պահանջը կազմել է 95 տոննա: 2014թ.-ին համայնքը ստացել է 120 լիտր դիզվառելիք, այս տարի՝ ոչ մի գրամ:

«Պետությունն ասում է, որ սուբսիդիա է տալիս ու 20 լիտր դիզվառելիքի գինը սահմանում 7 հազար դրամ, բայց այս տարի մասնավոր մարդիկ դիզվառելիքը բերեցին 6 հազար 500 դրամով, բնականաբար, գյուղացին էժանի հետեւից գնաց»,- ասում է համայնքի ղեկավարը:

Տեսանյութը՝ Անահիտ Բաղդասարյանի 

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 10, 2026

    Օգոստոս 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.