Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Լուսանկարներ

Տեղ գյուղում օլիմպիական ապագա չեմպիոններ են մեծանում

by mediapoint
Հունվար 24, 2021
0

IMG_1405Մարիամ Մաթևոսյան
Նարեկը, Արթուրը, Հայկը, Սաթենիկը, Քրիստինեն, Ալենը, Նելսոնն ու Արսենը ընկերներ են, որոնց միավորում է մեծ սերը դեպի սպորտը: Ամեն օր դասերից հետո հավաքվում են գյուղի իրենց «համեստ» խաղահրապարակում ու սկսում մարզումները: Մարզիչը Նարեկն է, ում նախաձեռնությամբ և օրական երկու ժամ անց են կացվում սպորտային պարապմունքները: «Առայժմ մարզվում ենք, հետո ենք մեր ուժերը ցույց տալու»,-առանց մարզանքն ընդհատելու՝ ասում է Հայկը:

Բռնցքամարտ են պարապում, կարատե, ըմբշամարտ, նաև թեթև ատլետիկայով են զբաղվում: Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել: Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:
Բացօթյա ինքնաշեն, բայց կոկիկ խաղահրապարակում պատանիները կարգ ու կանոն են պահպանում: Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:

13 ամյա Քրիստինեն պատասխանատու է ձգումների համար: Նա հետևում է, որպեսզի իր «սաները» մինչև վերջ ձգվեն ու միաժամանակ ձգումների թիվն էր հաշվում: «Մեր թիմում յոթ հոգի է, բայց երբեմն համալրվում են նոր անդամներով: Բացականերին շատ խիստ ենք վերաբերվում, անգամ պատիժ ենք սահմանել,-ասում է Քրիստինեն. որպես պատիժ, բացակայողը հաջորդ օրը 30 ձգում ավելի է կատարում:

Բոլոր տեսակի մարզումները սկսում են նախավարժանքից, այնուհետև ամեն մեկն անցնում է իր պարապմունքներին: Հայկն ու Սաթենիկը բռնցքամարտի սիրահարներ են, այս սպորտաձևի պատասխանատուն էլ Սաթենին էր: Նելսոնը, Ալենը, Արսենը՝ կարատեի: Ալենը, ում բոլորը Բուդիկ են ասում, ամենափոքր ու ամենակտիվ մարզիկն ՝է: Սաթենիկն ասում է, որ նա 100-ից ավել ձգումներ է անում, ինչը վիավորում է Նելսոնի ինքնասիրությունը, քանի որ ըստ նրա ձգումներում ինքն է առաջատարն այդ սպորտաձևում:

Տարվա ընթացքում նաև մրցաշարեր են կազմակերպում, որի ժամանակ ներկա են լինում ծնողները, ընկերները, այլ համագյուղացիներ: «Ճիշտ է սա մրցույթ է, բայց ավելի շատ ոգևորելու նպատակ է հետապնդում մրցումները»,-պատմում է Նելսոնն ու միաժամանակ մի ձեռքով բարձրացնում ծանրաձողը:

Լուսանկարները՝ Մարիամ Մաթևոսյանի

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.