Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ամուսինս հանցագործ չի

by mediapoint
Հուլիս 13, 2013
0

դատապարտյալՔրիստինե Հայրապետյան
Արդեն մի տարի է, ինչ Կարոն (անունը փոխված է) բացակայում է  ընտանիքից: Բանտում էր, երբ ծնվեց  իր երկրորդ երեխան  ու նրան բախտ չվիճակվեց  այդ բերկրանքն ազատության մեջ վայելել…

Ազատազրկման է  դատապարտվել 2012թ. մայիսի 16-ին  ու  այժմ պատիժը կրում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում,  բանտից ազատվելու է  2015թ-ին: Մինչև ազատազրկման դատապարտվելը` սպա էր  և աշխատում էր   սահմանամերձ զորամասերից մեկում: Կարգազանց զինվորին  ապտակելու  պատճառով  դատապարտվել է երեք տարվա ազատազրկման …Նրա խոսքով դատապարտվել է նրա համար, որ «ապտակ կերած» զինվորն ինչ-որ չինովնիկի զարմիկ էր և Կարոն  նրա «խաթրին» չպիտի կպչեր…

«Հիմա զինվորներին շատ են արտոնություններ տալիս ու նրանք էլ  կարգին չեն ծառայում,  ու հենց մի բան էն չի լինում`ահազանգում են թեժ գծին»-ասում է Կարոյի կինը:

Շուրջ մի տարի է, ինչ Աստղիկը՝ Կարոյի կինը, ամուսնուն չի տեսել. հղի էր, երբ ամուսնուն ազատազրկման դատապարտեցին: Իրենց աղջկա ծնվելուց հետո էլ հարմար չէր բանտ գնալ, հազիվ հասցնում է  երկու փոքրիկներին խնամել:

Ժամանակ առ ժամանակ երեխաների հետ  իր հայրական տանն է մնում Աստղիկը, ծնողները շատ են օգնում իրեն: Ամիսը մի անգամ, տեսակցության օրերին, նրա հայրն էր գնում  փեսային տեսակցելու, բայց դեկտեմբերից չի կարողանում գնալ`առողջության հետ խնդիրներ ունի:

Աստղիկի հայրը չկարողացավ ոչինչ պատմել, թե փեսան ինչ պայմաններում է ապրում բանտում, ասաց, որ տեսակցության ժամանակ հազիվ հասցնում էին իրար որպիսությունից հարցնել, զրուցել ու փեսան էլ  իր մոտ  չէր դժգոհում:

Կարոն բանտում ֆինանսական աջակցության կարիք  դեռևս չունի:  Նրա համար ամեն ամիս հարազատները ծխախոտ, սնունդ ու այլ անհրաժեշտ իրեր են ուղարկում. «Բանտում էնպես չեն սնունդ տալիս, որ բանտարկյալները նորմալ կարողանան սնվել,- պատմում  է Աստղիկը,- բայց այդ խցում  ինչքան մարդ կա, բոլորի համար էլ իրենց հարազատները բան են ուղարկում: Մենք էլ  մեր հնարավորության սահմաններում, ամեն ամիս Կարոյի համար սնունդ, ծխախոտ ու հիգիենայի պարագաներ ենք ուղարկում: Էդ հարցում որևէ սահմանափակում չկա, մարդիկ կան, որ նույնիսկ ամեն ամիս մի «գազել» անհրաժեշտ իրերով  լցնում են  ու տանում իրենց հարազատի համար»:

Աստղիկի խոսքով` «Վարդաշեն»  քրեկատարողական հիմնարկում  թեթև հանցագործությունների համար դատվածների վիճակը համեմատաբար լավ է, խցում փակված չեն, կարողանում են խցից դուրս գալ, մաքուր օդ շնչել:

Երիտասարդ կինը կարոտով ու անհամբերությամբ է սպասում իր ամուսնուն. «Ամուսինս հանցագործ չի, իր  զինվորին ապտակել է  ու դրա համար  նստեցրել են,-ասում է Աստղիկը, իսկ հետո ամոթխած ժպիտով ավելացնում,-նրա բացակայությունը շատ ենք  զգում, առանց նրա շատ դժվար է… Տխրում եմ նաև նրա համար, որ  Կարոն դեռ մեր աղջկան չի տեսել, ու դեռ երկու տարի կա: Ո՞վ կպատկերացներ, որ ամեն ինչ էսպես կստացվի»,-ասում է` խորը հոգոց հանելով:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.