Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Փլատակների տակ մնալը չեմ կարծում, թե հերոսանալու հետ կապ ունի»

by mediapoint
Հուլիս 18, 2013
0

Սողք ՔարահունջումՋուլիետտա Բաղդասարյան
Մեր` Քարահունջ համայնքում գտնվող տասնյակ տներ գտնվում են ակտիվ սողքի գոտում և բառացիորեն կործանման ու փլուզման եզրին են, բայց  այնտեղ  շարունակում  են մարդիկ բնակվել: Որոշ ընտանիքներ` առավել ծայրահեղ վիճակում տներում բնակվող, որոշակի փոխհատուցում են ստացել և լքել իրենց երբեմնի շեն տները: Ցավալի է, որ նրանք նաև գյուղից են հեռացել. հիմա նոր տուն էլ ո՞վ կկառուցի կամ` կկարողանան որ… Այդ տների տեղերում հիմա պատերի` ցից-ցից մնացորդներով փլվածքներ են` ավերակներ. իսկ տերերը` մազապուրծ, հազիվ հասցրել են հեռանալ…Բայց այդպիսիք` ամենօրյա փլուզման վտանգով շենքերում դեռ ճարահատ ապրողներ կան: Ես զրուցեցի նրանցից մեկի` տիկին Էլմիրայի հետ:DSC03788Տիկին  Էլմիրա, ինչպե՞ս եք ամեն օր պառկում քնելու, երբ գիտեք, որ տունը ժամ առ ժամ…բացվում է:

Քնում  ենք  վախն  ու սարսափը սրտներումս ու, ամեն  առավոտ արթնանալով՝ Աստծուն շնորհակալություն ենք հայտնում, որ  մի գիշեր էլ անցկացրինք` ողջ ենք…Բայց ի~չ գիշեր…Գլուխդ դնում ես բարձին ու, երազների փոխարեն, լսում ընդերքի դղրդյունը. ոնց որ մեքենայից քարեր թափեն

DSC03805Իսկ  ի՞նչ է մտածում, ըստ ձեզ, պետությունը:

Երևի` ոչինչ: Մի քանի տարի  առաջ եկան, չափումներ արեցին ու այլևս ոչ մի  լուր` էն գնալն էր` որ գնացին: Մենք էլ ենք արդեն հույսներս կորցրել ենք, վերևում Աստվածն է, ներքևում` մենք. թե պահի` պահի…Որ միջոցներ ունենայինք, մի հնար, հիմա վաղուց էինք մեր գլխի ճարը տեսել: Ի՞նչ անենք, գնանք ում շեմից ներս մտնենք…

Դրամական  օժանդակությո՞ւն  էլ երբևէ չէք ստացել:

DSC03796Ո’չ: Նույնիսկ նրանց հուսադրող խոսքերի ենք կարոտ: Գոնե հույս տան…

Այս օրհասական  վիճակը  կստիպի՞  ձեզ լքել հայրենի  գյուղը:

Ինչքան էլ հայրենի գյուղը թանկ լինի, մեր կյանքն ավելի թանկ  է. սա պատերազմ չէ, որ կյանքդ նվիրաբերես: Փլատակների տակ մնալը չեմ կարծում, թե հերոսանալու հետ կապ ունի: Բայց այդ միջոցները չունենք: Մնում է` սպասենք մեր ժամին… 




       

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.