Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

“Դրա համար էլ ողորմելիները նրան…չներեցին”

by mediapoint
Հուլիս 22, 2013
0

1162990092Գոհար Փարսյան
Մեծանուն արձակագիր, մեր հայրենակից Ակսել Բակունցի ստեղծագործությունն ու կյանքը շատ-շատերին է շարունակում հիացնել ու հետաքրքրել: Այդ առումով անփոխարինելի  մշակութային օջախ է  Ակսել Բակունցի  տուն-թանգարանը: Տուն-թանգարանի մասին ավելին իմանալու համար հանդիպեցի ու զրուցեցի թանգարանի տնօրեն՝ Վարդան Սարգսյանի հետ:

-Տեղյակ եմ, որ ժամանակին վաՃառվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի մի մասը: Հետաքրքիր է` որո՞նք էին այն պատՃառները, որոնց  արդյունքում այն վաՃառվեց:

-Այո, իրոք, մի հատված վաՃառվել է: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բակունցին  ձերբակալ են: Նրա եղբայրներին և հարազատներին իրական վտանգ էր  սպառնում ու, որպեսզի կարողանային հեռանալ երկրից և փրկվել, վաՃառեցին  տան և հողի մի մասը:-Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է թանգարանի այցելուների տարիքային պատկերը. ավելի շատ դպրոցականնե՞ր, թե՞ հասուն մարդիկ են հետաքրքրված անկրկնելի հեղինակով, անհատով. նրա ողջ կյանքով: 

-Տարեկան մոտ 5000 այցելու ենք ունենում: Ի դեպ, ասեմ, որ նրանց թվերը մոտավորապես հավասար են, հաճելի մի իրողություն, որ փաստում է Բակունցի նկատմամբ չմարող սիրո ու հետաքրքրության մասին:

 -Իսկ զբոսաշրջիկնե՞ր:

-Այցելում են, բայց  նրանց թիվը համեմատաբար քիչ է:

-Բնականաբար, այցելուները ձեզ ամենատարբեր հարցեր են տալիս: Հետաքրքիր է` դրանք ավելի շատ Բակունցի  ստեղծագործական  կյանքի՞ն են վերաբերում, թե` անձնական:

-Քանի որ այցելուները Բակունցի  ստեղծագործություններին ավելի տեղյակ են` դրանք ավելի հասու են, երևի այդ  պատՃառով Բակունցի անձնական կյանքն ավելի  է  հետաքրքրում  նրանց: Եվ հետո, նման խոշոր անհատների կյանքը չի կարող չհետաքրքրել: Իսկ Բակունցի կյանքն այնքա~ն յուրատիպ էջեր ուներ…Նա իր տեսակով ու տաղանդով միշտ հետաքրքրությունների կիզակետում է եղել: Դրա համար էլ ողորմելիները նրան…չներեցին: Բայց պատմությունն ու ժամանակը նրա անունը ոսկետառեցին:

-Հնարավո՞ր է, որ այստեղ դեռ էլի բերվեն Բակունցից հուշ մնացած իրեր: Թե՞ միայն  այսքանն  է պահպանվել:

-Մի քանի տարի առաջ Երևանից  Գորիս ուղարկեցին  Բակունցի մոր  հուղարկավորությունից  պահպանված  մի նկար: Դա շատ փոքր նկար  է, բայց  մեծ   արժեք   ունի: Հետագայում  նորերը  կբերվե՞ն,  թե`  չեն   բերվի, չեմ կարող ասել:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.