Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Մատերի վրա հաշված մարդիկ են լուրջ բաներ կարդում»

by mediapoint
Հուլիս 23, 2013
0

Untitled Հեղինե Ասրյան
«Շատ եմ սիրում իմ աշխատանքը, շուրջ 40 տարի է, ինչ  թերթ եմ վաճառում: Չեմ պատկերացնում ինձ` առանց այս աշխատանքի»,- ասում է տիկին Լաուրան:

Վաղ առավոտյան բացվում է նրա կրպակի դուռը, կողք-կողքի շարվում են թերթերի տրցակները. տիկին Լաուրան սպասում այցելուներին:                                                                                                                 -Հիմա ամենաշատը վաճառվում է «Ֆուտբոլ+» թերթը, նաև` «TV  մոլ» , «Հայկական ժամանակ» , «4-րդ իշխանություն» , «Հրապարակ» թերթերը,- ասում է Լաուրան` հայացքը սիրով սահեցնելով թերթերի վրայով:      

Լաուրան նույնպես շատ է սիրում թերթ կարդալ և քննարկել այցելու-ընթերցողների հետ: Այդ ամենը ես հասկացա, երբ եկավ մի հաճախորդ, առանց խոսքի հանեց գումարը, դրեց ցուցափեղկին, վերցրեց թերթը, մի քանի րոպե  հետաքրքրությամբ ուսումնասիրեց այն և դիմեց տիկին Լաուրային.                                                   

–Հը, Լաու՞ր, տու հի՞նչ կասես, դյու՞զն են կիրում:                                                                                   

 -Դե՞, հինչ ասեմ, կարդում եմ էլի, տու ասի` էդ ազար կարկուտը հու ստեղեր էլ չի կյալո՞ւ:                                            
Եվ այսպես, համարյա ամեն այցելուի հետ տնավարի, մտերմիկ  զրուցում է, լսում նրանց կարծիքն օրվա  կարևոր իրադարձությունների մասին:
IMG_3914«Երբ մեր երկրում մի լուրջ դեպք է տեղի ունենում, որևէ արտառոց բան, կրպակը լցվում  է մարդկանց զարմացական հայացքներով. մարդիկ անհամբերությամբ թերթ են ուզում: Շատ դեպքերում էլ, երբ ասում եմ, որ թերթ չկա, չեն հավատում,- ժպտալով ասում է Լաուրան: -Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ամեն օր «պարտաճանաչ» թերթ են առնում, իսկ եթե թերթում գրված հոդվածը նրանց սրտով չի լինում, նեղսրտած դիմում են ինձ. Ա~, սա պա՞ն ա, վեր տու ծախում ես:

Մեկը չասի` բա իմ մեղքս ո՞րն է”:

Տիկին Լաուրան մտազբաղ շարունակում է. «Շատ տարօրինակ մարդիկ էլ կան. կգան, կվերցնեն թերթը, կկարդան, հետո այն հետ կվերադարձնեն ու կպահանջեն գումարը: Մի’ն ջղայնանում եմ, մի’ն էլ ասում եմ` հի՞նչ անի` թե համ կարդալ է ուզում, համ էլ` հացի փող չունի… գուցե:Ուղղակի կարա տղամարդավարի ասի` կհասկանամ»:

Խոսելով թերթերի վաճառքի մասին, տիկին Լաուրան հոգոցով ասաց. «Տարիներ առաջ մարդիկ օրվա հացի նման թերթ էին գնում, իսկ հիմա, երբ ասպարեզ եկան համակարգիչները, թերթերը, կարծես, ընկնում են երկրորդ պլան: Այսինքն` արդեն ընկել են»:

Հետո տիկին Լաուրան ասաց, որ «լուրջ թերթեր» կարդացողներ են քչացել, որ հիմա մարդկանց ճաշակներն ու հետաքրքրություններն են շատ փոխվել.  «Մատերի վրա հաշված մարդիկ են լուրջ բաներ կարդում, չնայած ես էլ չգիտեմ, թե հիմա ո՞րն է լուրջը, ո՞րն անլուրջը, թե համապատասխանո՞ւմ են թերթն ու իրականությունը»:

Ես հեռացա` ինձ հետ տանելով տիկին Լաուրայի մտայնությունները:

Եվ լռելյայն խոստովանեցի` ես էլ էն թերթ չկարդացողներից եմ…

Մեղավո՞ր եմ:

Ես էլ չգիտեմ:

Գիտեմ, որ հեշտն ու արագը գայթակղիչ են ավելի:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.