Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մեր բակը. «Մոկնանց» հայաթը

by mediapoint
Հուլիս 24, 2013
0

Մոկնանց հայաթըՀամլետ Բալասանյան
Երևի թե ամեն մարդու համար աշխարհի ամենաթանկ անկյունն իր տունն է, իր բակը…Ինձ համար էլ: Ինձ թվում է, որ այստեղ ամեն ամեն ծառ ու թուփ, ամեն քար ու պատ, անգամ` ամեն փոս ու կոտրված ճյուղ, պատմություն ունեն` մարդկանց, դեպքերի ու իրադարձությունների առնչվող: Ես մանկուց միշտ լսում էի, որ մեր բակը շատ հին ու հարուստ պատմություն ունի: Ցանկացա ավելին իմանալ մեր բակի մասին ու որոշեցի զրուցել երկարամյա մանկավարժ տիկին Ժենյա Բաղդասարյանի հետ: Ինձ համար նա մեր Ժենյա տատիկն է` բանիմաց ու սիրալիր: Զրուցեցինք:

-Ի՞նչ եք կարծում, մոտավորապես քանի տարվա պատմություն ունի մեր բակը:

-Ինչ ասեմ, երևի, մեր բակը քաղաքի ամենահին բակերից է: Անցած դարասկզբին մարդիկ Հին Կյորեսից, շրջակա գյուղերից եկել, բնակություն են հաստատել այստեղ: Դրա համար էլ, գյուղերի առումով, այն տարբեր ծագումով ընտանիքներ ունի, չնայած ոնց որ մի տուն լինենք` մեծ ու համերաշխ, իրար հալից տեղյակ: Մեր բակը նախահեղափոխական շրջանից է սկսել որպես այդպիսին ձևավորվել, մեծացել ու նոր շինություններով է համալրվել: Դե’, բնական է, շատ էլ մարդիկ են եկել-գնացել, սերունդներ են փոխվել: Ժամանակներ են անցել: Մի խոսքով, որդի ջան, բակն էլ կենդանի օրգանիզմ է` իր պատմությամբ, դեմք ու նկարագրով, բնավորությամբ ու չգրված օրենքներով, ամենակարևորը` թասիբով` պատվախնդրությամբ:-Տարեցները հպարտությամբ ու խորը հոգոցով միշտ հիշում ու ասում են, որ  մեր բակում շատ հետաքրքիր ու անվանի մարդիկ են ապրել, որ էս բակի երեխան ինքն էլ պարտավոր է կարգին մարդ լինել, որ …Դուք ի՞նչ հիշողություններ ունեք:

-Դա սոսկ կարծիք չէ, դա իրողություն է: Անկախ դիրք ու պաշտոնից, մեր բակի բոլոր բնակիչներն էլ յուրովի հետաքրքիր ու անհատականություններ են: Շա~տ բան կարելի պատմել, գրես` մի հաստափոր ու, կարծում եմ, շատ հետաքրքիր գիրք կդառնա: Մասնավորաբար ասեմ, որ այստեղ ժամանակին բնակվել են Գորիսի կուսշրջկոմի քարտուղարներ Հակոբ Մելոյանը, Արամ Հարությունյանը, Քրիստափոր Պետրոսյանը, բժիշկ  Բագրատ Ակունցը, գյուղբաժնի վարիչ  Ռուբեն Գալստյանը, կինը`Ասյա Ծատրյանն էլ մանկավարժական ուսումնարանի ուսմասվարն էր, շրջանային «Զանգեզուր» թերթի տպարանի վարիչ Հայկազ Հայրապետյանը, դատավոր Ռոմիկ Հայրապետյան, «Զանգեզուր» թերթի խմբագիր  Հակոբ Մանվելյանը, շրջկոոպի նախագահ Արամ Վարդազարյանը, ռադիոհանգույցի վարիչ Սիմոն Ծատրյանը և շա~տ ուրիշներ: Այսօրինակ մարդկանց շփումների շրջանակն էլ մեծ ու յուրատիպ է լինում, բակի մարդիկ էլ ակամա առնչվում են: Մեր բակում էր   «Զանգեզուր» թերթի տպարանը,  Գորիսի ռադիոհանգույցը…

-Ինչո՞ւ են մեր բակն անվանել «Մոկնանց»:

-Նախկին բնակիչներից են եղել խնձորեսկցի  Մոկնանցները: Ունեցել են երեք տղա, որոնք  երթուղային  տաքսու վարորդներ են եղել և, երևի թե, նրանց ազգանունով էլ նրանց ընկեր վարորդները  բակը «Մոկնանց» են անվանել:

-Բոլոր երեխաներին, ինձ էլ,  հետաքրքիր է` ո՞վ է տնկել մեր բակի թթենու ծառը:

-Ծառը տնկել են  1972 թվականին  մեր բակում ապրող Միշա Հակոբջանյանը և Արմենակ Հակոբյանը: Այդ ծառի հետ կապված կար մի սովորույթ, որը մինչև այսօր պահպանվում է: Երբ թութը հասնում էր, և պետք է թթի առաջի թափը լիներ, բոլորը հավաքվում էին ծառի տակ և սկսվում էր մի մեծ, մի ուրախ տոնախմբություն:

Այժմ էլ մեր բակում ապրում են շատ տաղանդավոր ու քաղաքում շատ կոլորիտային մարդիկ, որոնցից են հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Արամ Հովսեփյանը, երգիչ Արկադիա Մարդյանը, բանաստեղծուհի  Դուխիկ Հայրապետյանը, բազմամյա մանկավարժ  Անիկ Հայրապետյանը և զրուցակիցս` մանկավարժ Ժենյա Բաղդասարյանը:

Մեր բակը պարագծող, մեկդարյա պատմություն ունեցող շենքը գրանցված է ՀՀ պատմական  հնությունները ներկայացնող մատյանում:

Սա մի պատառիկ էր մեր բակից: Ի~նչ իմանամ, ինչպես մեր գորիսեցիք են ասում`  գուցե աչքս ուտի, ու մի օր գրիչ վերցնեմ, սկսեմ գրի առնել…

Իսկ այդ ահռելի պատասխանատվության բեռն ուսելու համար շատ կարդալ, շատ շփվել ու կյանքը հասկանալ է պետք:

Տեսնենք…

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.