Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր

Երիտասարդները տեղական ինքնակառավարմանը մասնակցելու հայտ են ներկայացնում

by mediapoint
Հունիս 14, 2021
0

Սյունիքի մարզում ավարտվել է Տեղական ժողովրդավարության դպրոցի շուրջ մեկ ամիս տևած դասընթացների շարքը, որի ընթացքում մարզի բոլոր բնակավայրերից ընտրված երեսունից ավելի երիտասարդներ հնարավորություն են ունեցել մասնակցելու Տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող բազմաթիվ դասընթացների։  Դասընթացների ավարտից հետո անհրաժեշտ թեստը հանձնելուց հետո նրանք մասնակցել են ծրագրի շրջանակներում հայտարաված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:

Հունիսի 12-ին երիտասարդները Գորիսում կազմակերպված միջոցառման ժամանակ փորձագետներին ներկայացրեցին իրենց գաղափարների  շուրջ պատրաստված դրամաշնորհային հայտերը։  Մոդերատորները իրենց դիտարկումները ներկայացրին առաջարկվող նախագծերին։ Ակնկալվում է, որ վերջնական հաստատումից հետո մարզի համայնքներում կիրականացվի տասը ծրագիր՝ միջինը մեկ միլիոն դրամ բյուջեով։

ՏԺԴ շրջանավարտները միջոցառման պաշտոնական մասի բացումից հետո բաժանվեցին նախապես ստեղծված խմբերի և հստակեցնելով իրենց կողմից ներկայացված գաղափարները՝ այն դարձրեցին ծրագրային առաջարկներ:

Օրվա ավարտին երիտասարդները ստացան ՏԺԴ մասնակցության հավաստագիր և «Գորիսի մամուլի ակումբի» կողմից նվերներ այն երիտասարդներին, ովքեր դասընթացների փուլում առավել ակտիվ էին։

 

Նախագիծը իրականացվում է Համայնքների Ֆինանսիստների Միավորում (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն (ՏՀԶՎԿ) ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում : Սյունիքի մարզում ծրագիրը համակարգում է Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ն:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.