Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տաթևյան ավանդույթների խորհուրդները

by mediapoint
Օգոստոս 3, 2013
0

tatevvillage6 Ալինա Գևորգյան
Ծուղրուղո~ւ, ծուղրուղո~ւ…

­Խե′ր լինես դո′ւ, ա~յ աքլոր /այսինքն` բարի լուր ավետես/:

Այսպես են ամեն բացվող օրը ողջունում լեռների մեջ ծվարած իմ փոքրիկ, իմ հայրենի Տաթև գյուղի բնակիչները: Օրեցօր փեշերն հավաքող իմ գյուղում մարդիկ շարունակում են ապրել իրենց պապերից ժառանգած ավանդույթներով ու սովորություններով, սերնդեսերունդ փոխանցելով այն ամենը, ինչին անվերապահորեն  հավատում են իրենք և ուզում են, որ նաև իրենց սերունդներն ապրեն այդ հավատով:Այո′, ավանդապահ  է տաթևցին: Ամեն գարնան և աշնան, երբ համայնքում հերթական զորակոչն է սկսվում, երիտասարդներին ծառայության ճանապարհում են գյուղի ներքևում, վանքի դիմաց գտնվող հուշարձանի մոտից: Եվ այս ամենն իր մեջ մեծ խորհուրդ ունի, և այդ խորհրդին հետևում են միշտ ու բոլորը:

Իսկ երբ հեռու տեղից հյուր է գալիս կամ տան անդամներից մեկը հեռու ճանապարհ է գնում, մեծերն անպայման ջուր են շպրտում գնացողների հետևից, համոզված լինելով, որ այդ մի բուռ ջուրը անպայման բարի և անփորձանք ճանապարհի…  ապահովագրումն է:

Նույն հավատով էլ վերաբերում են գյուղից բավականին վերև գտնվող փոքրիկ խաչքարին` “Պետրոսախաչին” /Պըտրոսախաչ. այսպես են անվանում գյուղացիները/: Երբ երաշտ էր լինում, ջահել աղջիկները ջուր էին լցնում խաչքարի վրա, ինչն անպայման անձրև էր պիտի բերեր: Իսկ ուժեղ, հորդառատ անձրևի կամ կարկուտի ժամանակ մեծերը կացին կամ երկաթյա որևէ իր շպրտում էին անձրևի տակ, որպեսզի անձրևը շուտ ավարտվի:
Գյուղում ապրող մեծերից կարելի է հետաքրքիր ավանդությունների մասին լսել: Օրինակ, հենց մեկը “Պրկակերի” աղբյուրի մասին, որը գտնվում է գյուղի վերևում: Պրկակեր- այսինքն` պարկ ուտող:
Ասում են` պատերազմի  տարներին գյուղում հաց չկար: Գյուղացիներից մեկը սարով գնում էր Սիսիան` իր բարեկամներից հաց բերելու: Վերադարձին մի պարկ  հացն ուսին  նստում է մի սառնորակ  աղբյուրի  մոտ, որ հանգստանա: Հետո ջուր է խմում,  մի կտոր հաց ուտում, հետո նորից ջուր է խմում և մի կտոր էլ հաց ուտում: Այսպես շարունակ, և մեկ էլ նկատում է, որ պարկն արդեն դատարկ է, իսկ տանը սպասում են սոված երեխաները:
Մարդը գլխիկոր տուն է գալիս, իսկ աղբյուրն այդ օրվանից կոչվում է “Պրկակեր”:
Գյուղի ներքևի մասում կա մի քար, որը հիշեցնում է արու ոչխար գլուխ /գյուղացիներն այն անվանում են “Ղոչ”  քար/: Ասում են` այդ քարը շատ զորավոր է, և երբ այդ քարի արանքով անց են կացնում քայլելու հետ խնդիրներ ունեցող  երեխաներին կամ ամուլ կանանց, նրանք բուժվում են:
Այսպես ապրում  են նրանք հող ու քարի հետ միշտ պայքարի մեջ, միշտ արարելու ոչ միայն իրենց հանապազօրյա հացը, այլև պահպանելով ու սերունդներին փոխանցելով այն ամենը, ինչը կապված է այդ  հող ու ջրի, քերծ ու ժայռի հետ:

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.