Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ոչ թե կույր բնազդներն ու ամբոխային “ուռա”-ները, այլ` մարդկային խիղճն ու բանականությունը

by mediapoint
Օգոստոս 5, 2013
0

ՇուշիԿարինե Լալայան
Այս պատմությունը պապիցս շատ եմ լսել: Հասկացել եմ, որ նա պատմում է, ոչ այնքան իրեն փրկված զգալու ուրախությունը կրկին կիսելու, որքան վկայելու այն մասին, որ լավն ու վատը կողք-կողքի են ու ազգություն չեն ճանաչում…

 ” 1990-ական թվականներն էին…Շրջափակումը ստիպում էր մարդկանց դիմել տարբեր հնարքների: Ծայրահեղ անհրաժեշտություն կար ու պիտի Ղարաբաղ գնայինք: Նստեցինք Գորիսից Շուշի գնացող զբոսաշրջիկների ավտոբուսը: Մենք՝ հայերս, հինգ հոգի էինք: Երբ հասանք Լաչին, ավտոբուս բարձրացան ու մեզ միացան հինգ ադրբեջանցիներ: Որոշ ժամանակ անց, ադրբեջանցիներից մեկը  վեր կացավ, ձեռքը սպառնալից մեզ ուղղելով` դիմեց վարորդին. “Պահիր մեքենան, սրանց էսօր պիտի մի լավ ծեծենք”: Վարորդը հանգստացրեց նրան: Քիչ անց նա նորից դիմեց վարորդին: Վարորդը հայացքով հասկացրեց, որ այդքան օտարների մոտ իրեն ճիշտ չի պահում, նույնիսկ բարձրաձայն նրան վիրավորեց նրան ու ասաց. “Գնա տեղդ սուս նստիր` չշարժվես”: Ադրբեջանցին տեղն անհանգիստ շարժումներ անելով, “միսն ուտելով” նստեց…Մի ծանր լռություն տիրեց մեքենայում. զբոսաշրջիկներն էլ երևի գլխի ընկան, թե բանն ինչումն է:

Հասանք Շուշի… Տեսանք, որ ադրբեջանցիները լցված են ողջ քաղաքով մեկ`  ցույցի էին դուրս եկել: Մենք չհանդգնեցինք ավել քայլ անել: Քաշվեցինք մի կողմ ու սկսեցինք սպասել: Հետո դիմեցինք ադրբեջանցի վարորդներին, որ մեզ հանեն այդ միջավայրից: Նրանք շատ կտրուկ հրաժարվեցին: Եթե ամբոխից որևէ մեկն իմանար, որ մենք հայ ենք, երևի մեզ կմորթեին: Ամեն մի րոպեն ժամեր էր թվում: Ուզում էինք գերեզմանոցով փախչել, բայց այնքան էր վտանգավոր, որ ռիսկներս չէր հերիքում: Այդ ժամանակ Շուշիից իջավ մի մարդատար մեքենա, որի վարորդը կին էր: Նրան դիմեցինք մեզ փրկելու հույսով: Նա ասաց` նստեցեք, չնայած 5 հոգու տեղ իրակունում չուներ: Նա կամաց դիմեց ոչ հեռու գտնվող ոստիկանին, որն էլ նրան թույլատրեց տեղափոխել մեզ: Բարեհաջող հասանք Ստեփանակերտ: Ամեն մեկս վարորդին տվեցինք մեր ձեռքին եղած գումարը: Մենք մինչև հիմա էլ մենք երախտագիտությամբ ենք հիշում այդ կնոջը՝ մեր կյանքը փրկելու համար”:

Այո’, երբեք չի կարելի ընդհանրական կարծիք կազմել որևէ ժողովրդի մասին. ամեն տեղ էլ կան մարդիկ, որոնց առաջնորդում են ոչ թե կույր բնազդներն ու ամբոխային “ուռա”-ները, այլ` մարդկային խիղճն ու բանականությունը: Ժամանակն էլ հետո ապացուցեց. որքա~ն ադրբեջանցի ընտանիքներ իրենց արնատենչ “եղբայրների” ճիրաններից հայ ընտանիքներ փրկեցին` իրենց հարկի տակ ապաստան տալով…

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.