Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Մեղրիին սիրահարված Սուրենը

by Ալինա Վարդանյան
Հոկտեմբեր 9, 2021
0

Ասում են` երբ գնում ես քեզ համար նոր քաղաք, միջավայր, տարածքին լավ ծանոթանալու համար տաքսի նստիր։ Ես էլ հետևեցի այդ խորհրդին, երբ երկու օրով Մեղրի էի գնացել։

Ծանոթներիցս մեկի խորհրդով հանդիպեցի Սուրեն Բարսամյանին, ով ինձ համար դարձավ «Մեղրիի դեմքը»։

Առանց տրտնջալու ուղեկցում էր քաղաքի մի ծայրից մյուսը, համբերատար սպասում, իսկ ճանապարհին առիթը բաց չէր թողնում Մեղրիի մասին պատմելու, իր հիացմունքը, սերը ծննդավայրին նկատմամբ արտահայտելու համար։

Միմյանց հաջորդող նկարահանումների արանքում մի քանի րոպե ազատ ժամանակ ունեինք։

Մի քանի հարց տալուց հետո սկսեց պատմել․․․

Հաշվապահի կրթություն է ստացել, 15 տարի գլխավոր հաշվապահ է աշխատել միանգամից երեք  ընկերությունում՝ Մեղրիի, Ագարակի և կամավոր հրշեջ ընկերություններում։

Խորհրդային միության փլուզումից  հետո մասնագիտությունը փոխել է։ Ասում է․ «Տունս, երեխեքիս պահելու համար Ճանշինում սկսեցի վարորդ աշխատել»։ Ցույց է տալիս Մեղրիից Ագարակ տանող ճանապարհն ու նշում, որ ա՛յ էդ ճանապարհի կառուցմանն ինքն էլ է մասնակցել։ Հետո հիշում նաև դեպի Կապան տանող ճանապարհը։

Եղել է ժամանակ, որ ամանորին 20 հազար դրամ աշխատավարձ է ստացել, բայց էլի չի մտածել Մեղրիից դուրս գալու մասին։ Քաղաքից էլ երկար ժամանակով բացակայել է, երբ ծառայում էր խորհրդային բանակում։ Մի օր էլ որոշել է արտագնա աշխատանքի մեկնել, բայց ամիսը չլրացած, հետ է վերադարձել։

-Կարո՞ղ ա քո մասին գրեմ,- հարցնում եմ։ Կարծես թե դեմ չի, հետո էլ պատմում է․

-Խմբագրությունում՝ Մեղրու «Արաքս» թերթում աշխատել եմ որպես վարորդ։ Բայց մեկ-մեկ ես էլ էի նյութեր գրում։ Կապան գնալու ճանապարհին տեսել ես, չէ՞, էն արջը, բանալին բերանում։ Գցել էին բանալին, ես հոդված գրեցի՝ «Իսկ որտե՞ղ է Գանձասարի բանալին» վերնագրով։  Դրանից հետո բերեցին նորից կախեցին։

Երեք տարի է, ինչ Սուրենը Բարսամյանն իր 06-ով տաքսի է վարում։ Ստացած եկամտով ընտանիքն է պահում, նաև հասցնում է տնամերձ այգին մշակել։

Ամեն երկրորդ խոսքից հետո գովաբանում է Մեղրին, ասելով, թե իսկական դրախտավայր է այն։

Տեսարան Սուրեն Բարսամյանի մեքենայից

 

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.