Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մեկնարկեց «Արեգակ» ՈւՎԿ-ի 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

by mediapoint
Օգոստոս 23, 2013
0

IMG_5870Շուշան Օհանյան
«Արեգակ»  ունիվերսալ վարկային կազմակերպության համար /ՈւՎԿ/ 2013թ. հատկանշական է. կազմակերպությունը նշում է իր գործունեության 15 ամյակը, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են պլանավորված ՀՀ մարզերում և Երևանում:
15 ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Գորիսում:
«Արեգակ» ՈւՎԿ-ի Սյունիքի մարզային միավորի կառավարիչ Նարեկ Մնացականյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Իր գործունեության ընթացքում «Արեգակ»-ը միշտ խթանել է լավագույն վարկառուներին, ինչպես նաև աջակցել վերջիններիս բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթությանը: «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիը» դրա օրինակն է: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հանձնեք հավաստագրեր` 2013-2014 ուս. տարվա առաջին կիսամյակի համար կրթաթոշակներ ստացող ուսանողներին»:IMG_5876Հավաստագրեր հանձնվեցին Սյունիքի, Վայոց Ձորի, ԼՂՀ 49 ուսանողների: Ուսանողներին հավաստագրերը հանձնեցին համապատասխան միավորների /Սյունիք, Վայոց Ձոր, ԼՂՀ/ կառավարիչները:  ՀՀ-ում ավելի քան 1000 ուսանող արդեն օգտվել է այս կրթաթոշակից:
UMCOR Հայաստան մասնաճյուղի կողմից 2011թ.-ից իրականացվող «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին» կարող են դիմել «Արեգակ»-ի  վարկառուներ, որոնք ակտիվ են /վարկ ունեն/ ծրագրի դիմելու պահին, ունեն առնվազն մեկ տարվա վարկային պատմություն, ՀՀ և ԼՂՀ-ի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, նվազագույնը մեկ կիսամյակ ավարտած ուսանողներ:
Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմում է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ: Ծրագիրը շարունակական է:
IMG_5866Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել դիմում, 3*4 նկար, ուսանողի անձնագրի պատճենը, ուսանողի ստուգման գրքույկի պատճենը /լրացված էջեր պարունակող/, տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ, «Արեգակ»-ի վարկառուի անձնագրի պատճենը, եթե ընտանիքում կա հաշմանդամ, ապա հաշմանդամության գրքույկի պատճենը, եթե ուսանողը ծնողազուրկ է, համապատասխան փաստաթղթեր, եթե ընտանիքում կա վճարովի ուսումնական համակարգում սովորող մեկից ավելի ուսանող, ապա համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ ուսումնական հաստատությունից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝ ուսումնական առաջին կիսամյակի համար՝ հուլիսի 31-ը, իսկ ուսումնական երկրորդ կիսամյակի համար՝ հունվարի 31-ը:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.