Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Հայաստանը` մարտահրավերների առաջ. ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները մեր երկրում

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

Ռազմական գործողությունները Ուկրաինայում շարունակվում են: Թուրքիայում մարտի 10-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների շուրջ մեկուկես ժամ տեւած բանակցությունների ընթացքում կողմերը կրկին համաձայնության չեկան: Ռուսական կողմի պահանջները չեն փոխվել. Ուկրաինայի ապառազմականացում, որի պարամետրերը պետք է համաձայնեցվեն, Ուկրաինայի ապազգայնացում, Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի անբաժանելի մաս: Բացի այդ Մոսկվան պնդում է Կիեւը պետք է ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը: Ուկրաինան այս պահանջները համարում է անընդունելի: Իր բոլոր կործանարար հետեւանքներով հանդերձ պատերազմը շարունակվում է: Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան է բերել բազմաթիվ ռուսաստանցիների, ուկրաինացիների, ովքեր այստեղ փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար: Հատկապես նրանք, ում աշխատանքը արևմտյան ընկերությունների հետ է, ստիպված են փնտրել այլ երկիր՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում այդ մարդկանց: Ստեղծված իրավիճակը ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեր երկիրը, ի՞նչ խնդիրներ ունեն Ուկրաինայից Հայաստան եկած մեր հայրենակիցները, ի՞նչ տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ շարունակվող պատերազմը: Այս եւ այլ հարցեր՝ Region5+-ի առանցքում:

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.