Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Դպրոցներն ու բուհերը՝ փորձադաշտ. կրթական համակարգի դանդաղկոտ բարեփոխումները հարցեր են առաջացնում

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

«Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը»: Սա հատված է կառավարության 2021-26 թվականների ծրագրից: Որպես այս արդյունքին հասնելու նախապայման Փաշինյանը 2018-ին և իշխանափոխությունից առաջ շատ անգամներ է հայտարարել, որ կրթական համակարգը պետք է զերծ պահել քաղաքականությունից, ապաքաղաքականացնել նախ և առաջ բուհերը: Որպես օրինակ նա բերում էր հոգաբարձուների խորհուրդների կազմերը, որոնք այն ժամանակ համալրված էին նախկին իշխանության ներկայացուցիչներով:

Փաշինյանը եկավ իշխանության, և հոգաբարձուների խորհուրդները շատ սահուն համալրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներով և համախոհներով:

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սուրեն Պապիկյանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Տիգրան Ավինյանը: Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը 2022 թվականից զբաղեցնում է ՀՀ փոխվարչապետ, 30-ամյա Համբարձում Մաթևոսյանը:

Հետագայում, այն քննադատություններին, որ կրթական համակարգի ապաքաղաքականացում խոստացող Փաշինյանը դարձավ վարվող քաղաքականության շարունակողը, նա ասաց՝ տված շանսը չօգտագործեցին և իր կուսակցականները գնում են կրթական հաստատություններ, որքան էլ տարօրինակ հնչի, դրանց ապակուսակցականացումը պահելու համար:

Կրթական համակարգում խնդիրներն այսպիսով չեն սահմանափակվում: Բազմաթիվ առանցքային հարցեր շարունակում են մտահոգել ոլորտի պատասխանատուներին:

Կա՞ արդյոք ներառական կրթական միջավայր, շարունակում է խնդրահարույց մնալ կրթության բովանդակությունը և կրթական ծրագրերի արդիականացումը, դպրոցների վերանորոգումն ու վերազինումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը և այլն:

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.