Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Միասնական կենտրոնները նվազագույնի են հասցնում կոռուպցիոն ռիսկերը

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 24, 2022
0

ՄՍԾ, Միասնական սոցիալական ծառայությունԻնչպես հանրապետության այլ մարզերում, Սյունիքի՝ Գորիս, Կապան, Մեղրի, Սիսիան համայնքներում ևս ձևավորվել են միասնական սոցիալական ծառայություններ՝ միավորելով տվյալ տարածքում մինչ այդ գործող սոցիալական պաշտպանության ոլորտի չորս կառույցներ՝ սոցիալական ապահովություն, բժշկասոցիալական փորձաքննություն, զբաղվածության պետական գրասենյակ, ինչպես նաև մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալություներ։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։Համակարգի ներդրումը նպատակ ունի բարելավել սոցիալական ծառայությունների որակը։ Աշխատանքի արդյունավետության և որակի համար կարևոր է նաև շենքային պայմանների փոփոխությունը, այդ կառույցների ֆիզիկական տեղակայումը նույն շենքում։

Մինչ նոր համակարգի ստեղծումը, քաղաքացին ստիպված էր բավական ժամանակ ծախսել գրեթե նույն բովանդակությամբ ծառայություններից օգտվելու համար, քանի որ դրանց վարչական շենքերը գտնվում էին քաղաքի տարբեր հատվածներում։ Նախկինում որևէ փաստաթղթի համար քաղաքացին ստիպված էր մի քանի օր տարբեր տեղ այցելել, այժմ ծախսում է առավելագույնը տասը րոպե։
«Հիմա երբ քաղաքացին կենսաթոշակի անցնելու համար դիմում է ներկայացնում, և եթե զբաղվածության կենտրնում գրանցված է՝ապա դա շատ արագ է կատարվում, միանգամից մի կաբինետից վերցնում է անհարաժեշտ տեղեկանքը, մտնում մյուս կաբինետը»,–ասում է Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի ղեկավար Վարուժան Ալեքսանյանը և հավելում, որ եթե նախկինում քաղաքացին պետք է մտներ դիմում նշանակող մասնագետի մոտ, ապա հիմա բացարձակապես դա չի թույլատրվում։

Միասնական կենտրոնների ձևավորումը նպատակ ունի նաև բացառել կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ապահովության գործընթացում։
Կենտրոններն ունեն նաև իրազեկման գործառույթ, օրինակ, թե որ ժամկետում և ի՞նչ կարգով անձը պետք է դիմի տարիքային, մասնակի կենսաթոշակ ստանալու և նաև հաշմանդամության կարգ ստանալու համար։

Կենտրոնների արդյունավետ աշխատանքի կազմակերպման առավելություններից մեկը օնլայն ռեժիմով աշխատանքի կազմակերպումն է, այսինքն Գորիս համայնքի անձնագրային գրանցում ունեցող քաղաքացին կարող է այլ համայնքի, միասնական սոցիալական տարածքային կենտրոններից որևէ մեկում հանձնել իր փաստաթղթերը։

Միասնական կենտրոնների ձևավորումը համընկավ քառասունչորսօրյա պատերազմի հետ այն առումով, որ մի քանի անգամ ավելացել են խոցելի խմբերը, սոցիալական անապահովության պետական քաղաքականության շահառուները։ Եվ նրանց միաժամանակյա «փաստաթղթավորման» հնարավորությունը նույն վայրում ծառայության ակնհայտ առավելություններից մեկն է։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.