Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում նշվեց «Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությունը

by mediapoint
Սեպտեմբեր 30, 2013
0

lllՄարիամ Մաթևոսյան
Սեպտեմբերի 29-ը հերթական անգամ գորիսեցիների համար նշանավորվեց «Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությամբ, որի շրջանակներում քաղաքի տարբեր փողոցներում կազմակերպվել էին ավանդական հյուրասիրություններ, ցուցահանդեսներ, սպորտային միջոցառումներ:

Քաղաքը հյուրընկալել էր ոչ միայն Հայաստանի քաղաքներից, այլև` տարբեր երկրներից ժամանած մարդկանց: Գորիս էին ժամանել Ֆրանսիայի պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլիեի գլխավորությամբ, Բելառուսի պատվիրակությունը, ինչպես նաև ֆրանսահայ բարեկամ, «Երկիր և մշակույթ» ՀԿ-ի պատասխանատու Ժո Փափազյանը և այլք:Միջոցառումների մեկնարկը տրվեց Հին Գորիսում գտնվող «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու խաչի վերաօծման արարողությամբ, որը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-Տնտեսական բաժնի պատասխանատու Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Սյունյաց Թեմի առաջնորդական տեղապահ Տ.Մակար Վարդապետ Հակոբյանը, Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Շիրակ Քահանա Խանոյանը: Մատուցվեց պատարագ` Վարագա Sուրբ Խաչի տոնի կապակցությամբ, որը անց է կացրել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը:  

;;;Արարողությունը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո Տ.Մակար Վարդապետ Հակոբյանն իր խոսքն ուղղեց ներկաներին. «Որպես Սյունյաց թեմի  առաջնորդական տեղապահ`  ես իմ շնորհակալություն եմ հայտնում գերաշնորհ Տեր Մուշեղ Բաբայանին, որը թողնելով իր ծանր պարտականությունները Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` պատիվ արեց   իր ներկայությամբ և օծեց այս գեղեցիկ Աստծո տունը: Նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում հայ-Ֆրանսիական Գորիս-Վիեն քույր քաղաքների միությանը,  մեր բելառուս բարեկամներին, մեր այն լավ երիտասարդներին, որոնց ջանքերով 90 տարիներ շարունակ կիսավեր վիճակում գտնվող այս տաճարը նորոգվեց և դարձավ կատարյալ Աստծո տուն: Շնորհակալություն բոլորին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար:

img_7494Պատարագից հետո ներկաներին մատուցվեց մատաղ: Այնուհետև ներկայացուցչական կազմը ծաղկեպսակներ դրեց Սերո Խանզադյանի և Ակսել Բակունցի հուշարձաններին: Հաջորդ կանգառը Բակունցի տուն-թանգարանում էր:

Հանդիսույթի առթիվ քաղաքի Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էր Արվեստի դպրոցի սաների ու այլ ստեղծագործողների աշխատանքներ: Երաժշտական կատարումներով հանդես եկան Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները:

Միջոցառումները եզրափակվեցին համերգային ծրագրով և շքեզ հրավառությամբ:

 

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.