Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մշակույթի տանը միայն…հոգեհաց

by mediapoint
Հոկտեմբեր 10, 2013
0

DSC08831Արփինե Զադայան
Վերիշենում 1972թ.-ին կառուցված մշակույթի տունն իր նպատակին է ծառայել խորհրդային տարիներին՝ մինչև 1992թ-ը: Այսօր մշակութային կյանքը  խոր քուն է մտել: Ամենացավալին մշակույթի տան միաժամանակ և՛ առկա, և՛ բացակա լինելն է: Ավագ սերնդի ներկայացուցիչները այնպիսի հիշողություններ ունեն մեր գյուղի մշակութային կյանքի մասին, որ երազելն անգամ անիրական է թվում:

 Ժաննա Ամիրյանը պատմում է, որ տարիներ առաջ Վերիշենն ապրում էր  աշխույժ մշակութային կյանքով` ներկայացումներ, երաժշտական միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ: «Երեխաները մշակույթի տանը այցելում էին տարբեր խմբակներ, նրանց աբոնոմենտներ էին բաժանում, որոնցով ամսվա մեջ մի քանի անգամ կարող էին գնալ կինո, թատրոն կամ պար դիտելու: Դպրոցներում երեխաներին չնչին կոպեկով տոմս էին վաճառում, որպեսզի բոլորը ներկա գտնվեին այդ միջոցառումներին, իսկ եթե նրանք վճարելու խնդիր էին ունենում, դպրոցները վճարում էին նրանց փոխարեն»,- պատմում է Ժաննան:Ստացվում է՝ կար-չկար, Վերիշենում մի ժամանակ կար,  երբ գյուղում համերգներ ու հանդիսություններ նախաձեռնող ստեղծագործական խմբեր կային, կինո և թատրոն, ամենուրեք լսվում էր ասմունք, երգ ու պար, հյուրախաղեր. աշխույժ կյանք կար…իսկ ա՞յժմ:  Այժմ գյուղացիներն այդ շինությունից ներս են մտնում միայն հոգեհացի ժամանակ, երբ հանգուցյալի հարազատների ֆինանսական միջոցներ չեն ունենում  թաղման արարողությունից հետո հոգեհացը հատուկ սրահում կազմակերպելու: 

Իսկ թե ինչու է գյուղում լուռ մշակութային կյանքը, Վերիշենի համայնքային իշխանության  աշխատակազմի քարտուղար Արթուր Շալունցը  նշում է, որ փոխվել են մարդկանց նախասիրությունները. «Հիմա բոլորը նախընտրում են  հեռուստացույց,   համացանց, մյուս կողմից էլ ֆինանսական միջոցների սղությունն է, անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունը, մասնագիտացված կադրերի պակասը»:

Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը կարծում է, որ գյուղում մշակութային կյանքը լուռ է, քանի որ մշակույթի տունը վերանորոգված չէ, իսկ թե երբ է նախատեսվում վերանորոգվել, գյուղապետը պատասխանեց. «Դա համայնքի բյուջեով հնարավոր չի`կառավարությունը պիտի ներդրումներ կատարի»:

Չնայած նրան, որ  Վերիշենի մշակույթի շենքը չի գործում, տեղական բյուջեով մշակույթի տան տնօրենի հաստիք է նախատեսված, և որպեսզի այդ միջոցներն իրենց նպատակին ծառայեն, կարևոր է առանձին տարածքի հատկացումը, եթե հիմնովին նորոգելու հնարավորություն դեռևս չկա: 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.