Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տեղական լրատվական դաշտը զարգանում է

by mediapoint
Հոկտեմբեր 10, 2013
0

նոր տեխնոլոգիաներՍաթենիկ Մանգասարյան
Այսօրվա երիտասարդները չեն սիրում թերթ կարդալ, ռադիո լսել, հիմա նախընտրում են օգտվել լրատվական կայքերից: Նրանց համար դա ավելի հեշտ է,ավելի արագ են գտնում իրենց հուզող տեղեկատվությունը: Ռոմա Հայրապետյանի համար, ով սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, նույնպես տեղեկատվության հիմնական աղբյուը համացանցն է: «Շատ հետաքրքիր կլիներ և’ ինձ, և’ հասակակիցներիս համար, որ հրատարակվեր մի թերթ, որտեղ Գորիսի խնդիրներից բացի  նաև քաղաքի տեսարժան վայրերի մասին ներկայացվեր: Դա նաև Գորիս այցելող զբոսաշրջիկներին կհետաքրքրի.»-ասում է Ռոմա Հայրապետյանը: Տարիներ առաջ կային դպրոցական պատի թերթեր, որոնք այսօր չեն հրատարակվում, մինչդեռ  դրանք աշակերտներին օգնում էին, որպեսզի վեր հանեին թե դպրոցի, և թե քաղաքի հարցերն ու խնդիրները:Գորիսի թիվ 4  դպրոցում 2012թ. աշակերտների շնորհիվ ստեղծվեց «Սուր անկյուն» թերթը, որն ամիսը մեկ անգամ էր տպագրվում, և աշակերտներն անհանբերությամբ էին սպասում հաջորդին:

Աննա Դավթյանը, ով քաղաքապետարանի  հանրային կապերի մասնագետն է, դժգոհ է Գորիսում գործող լրատվամիջոցներից: «Եթե քաղաքում ինչ-որ միջոցառում է լինում,  քաղաքացիներին դժվարությամբ ենք կարողանում իրազեկել»: Մեզ աջակցում է «Լաստ» հեռուստաընկերությունը, «Զանգեզուր» ,«Բան ու գործ» թերթերը: 

2001թ.-ից ինչ գործում է «Փերի» մանկական թերթը, որտեղ  երեխաները ներկայացնում են նաև իրենց ստեղծագործությունները: Թերթի խմբագիր Էլմիրա Բալասանյանը նշում է, որ  դպրոցականները շատ ակտիվ են: Ըստ նրա Գորիսում լրատվական դաշտում զարգացման միտումներ կան, ըստ նրա  այսօր որոշ լրագրողներ «խոսքի ազատություն»-ը այլ կերպ են ըմբռնում: Մեր ամբողջ Հանրապետությունում լրատվական այդ կուլտուրան դեռ լավ զարգացած ու արմատավորված չէ:

Թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցը  դեմ չէ, որ աշակերտները օգտվեն լրատվական կայքերից. «Ինձ համար առաջնային է, որ աշակերտները իրազեկ լինեն. թե ինչպես` կարևոր չէ: Կարծում եմ` տեղեկատվական դաշտում առաջընթացն ակնհայտ է»:

Այդ կարծիքը չի կիսում  Գորիսի  քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ում կարծիքով  Գորիսում լրատվամիջոցները թույլ են զարգացած:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.