Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի տեղեկատվական հանդիպում` «Ինստիգեյթ Մոբայլ» Գորիսի մասնաճյուղում

by Հեղինե Մինասյան
Փետրվար 16, 2023
0

Teach for Armenia, Gor Nazaryan, Գոռ Նազարյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով, տարեկան ուսուցչի ավելի քան 600-700 տեղ թափուր է մնում և չի լրացվում։ Հատկապես բնագիտական և մաթեմատիկական ուղղվածությամբ մասնագետների, և այս ոլորտում սովորող ԲՈՒՀ-երի շրջանավարտներից քչերն են ընտրում ուսուցչի մասնագիտությունը։

Ակնհայտ է նաև, որ չնայած Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է, այնուամենայնիվ, մասնագետների քանակն արդեն իսկ չի բավարարում ընդլայնվող ոլորտի կարիքները։ Առաջնահերթ պատճառներից է նաև այն, որ դպրոցական տարիքից համապատասխան բնագիտամաթեմատիկական կրթություն չեն ստանում բազմաթիվ աշակերտներ, ովքեր հետագայում կկարողանային ներդնել իրենց ներուժը ՏՏ ոլորտում։

Tec4Armenia-ն համագործակցային նախաձեռնություն է՝ հիմնադրված «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Հայաստանի առաջավոր ՏՏ ընկերությունների կողմից։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործում է Հայաստանի 100 համայնքում։ Գործընկեր կազմակերպությունների ՏՏ ոլորտում զբաղված աշխատակիցների համար ստեղծվում է հեռավար, ճկուն գրաֆիկով աշխատելու հնարավորություն, որպեսզի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ նրանք կարողանան դասավանդել Հայաստանի գյուղական դպրոցներում։

Teach4Armenia, Teach For ArmeniaTeach4Armenia, Teach For ArmeniaTeach4Armenia, Teach For Armenia

Ծրագրի մասնակիցները հնրավորություն ունեն՝

  • հեռավար աշխատել ներկայիս գործատուի հետ
  • դասավանդելով հիմնադրամի գործընկեր համայնքներից մեկում` ստանալու լրացուցիչ ֆինանսական օժանդակություն «Դասավանդի’ր, Հայաստան»-ի կողմից
  • հանդիսանալ հանրակրթական դպրոցի ուսուցիչ համապատասխան վարձատրությամբ
  • պահպանել ներգրավվածությունը ՏՏ –ում
  • մասնակցել շարունակական մասնագիտական և առաջնորդական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներին և  իրականացնել համայնքային ներազդեցության նորարարական նախագծեր։

Ծրագրի պահանջներն են՝

  • բակալավրի առկայություն
  • մասնագիտացում, որը համապատասխանում է «տեղակայման չափորոշիչներին»
  • վարժ տիրապետել հայերենին  և ունենալ գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • պատրաստակամություն երկու տարի ապրելու և դասավանդելու «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի գործընկեր համայնքներից մեկում։

Teach For Armenia Առաջին տարում, կախված տեղակայման համայնքից, «Դասավանդի՛ր, Հայաստանի»–ի կողմից ուսուցիչ–առաջնորդը կստանա ամսական կրթաթոշակ՝ 130 հազար դրամ, ինչպես նաև ամսական լրացուցիչ 60 հազար դրամ «Ստարտափ Արմենիան»-ի կողմից, կախված դասաժամերից՝ ի լրումն տեղակայման դպրոցից ստացվող ձեր աշխատավարձի, որտեղ դասավանդելու եք։ Ծրագրի աջակիցները ուսուցիչ-առաջնորդներին տրամադրում են անվճար հեռախոսներ և շարժական ինտերնետային ծառայության փաթեթներ։

Երկրորդ տարում «Ստարտափ Արմենիա»-ի կողմից տրամադրվող ռեսուրսների և աջակցության շնորհիվ ուսուցիչ–առաջնորդը հնարավորություն կունենա դիմելու համայնքային ազդեցության դրամաշնորհին։ Դրա միջոցով հնարավորություն կտրվի ֆինանսավորել այնպիսի նորարական ծրագիր, որը կաջակցի տեղացիներին գաղափարի իրականացմանը և կամրապնդի քաղաքացիական պատասխանատվությունն ու համաշխարհային փոխկապվածությունը։ Ֆինանսական աջակցությունը տատանվում է 500-ից մինչև 2 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված առաջարկված ծրագրի մասշտաբներից։

Տաղանդների ներգրավման և զարգացման գծով տնօրեն Գոռ Նազարյանը ծրագրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացրեց «Ինստիգեյթ Մոբայլ» Գորիսի մասնաճյուղի աշխատակիցներին, և թե ինչ հեռանկարներ կարող են ունենանալ ՏՏ ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման գործում։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.