Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Գորիսի հիդրոօդերևութաբանական կայանում կանխատեսումներն աչքաչափով են կատարվում

by Մանե Կարապետյան
Մայիս 8, 2024
0

Գորիսի հիդրոօդերևութաբանական կայանում Նազիկ Մաթևոսյանն աշխատում է արդեն քսանվեց տարի, սկզբում տեխնիկ էր, իսկ 2008թ-ին նշանակվել է կայանի պետ: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի բաժինը։ Օրական ութ անգամ՝ երեք ժամը  մեկ դիտարկումներ է իրականացնում ըստ սահմանված հերթականության. օդի և հողի մակերևույթի ջերմաստիճանի, ամպամածության, հորիզոնական տեսանելիության, խոնավության, քամու ուղղության և արագության, տեղումների քանակի, ճնշման, մթնոլորտային, երևույթների, արևափայլի, հողի 5սմ և 10 սմ խորությունների ջերմաստիճանների, ձյան ծածկի բարձրության վերաբերյալ։ Նաև դիտարկումներ են կատարվում վտանգավոր քամու, ամպրոպի, մառախուղի, կարկուտի մասին և տվյալները հաղորդվում են ազգային ծառայություն։

«Տեղումների համար ունենք հատուկ տեղումնաչափի ապակյա անոթ, որով չափում ենք, թե քանի մմ տեղում է եկել, մենք կանխատեսումներ չենք կատարում, տվյալները լրացնում ենք օդերևութաբանական հատուկ գրքույկներում, ուղարկում գլխավոր կենտրոն, և այդ տվյալներն օգտագործվում են կանխատեսումների համար»-, ասում է կայանի պետը:

2023 թվականից Գորիսի կայանում տեղադրվել է ավտոմատ օդերևութաբանական կայան (ԱՕԿ), որը տրամադրվել է Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի «Զարգացման ծրագրի կողմից իրականացվող աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանականերում:

ՀՀ ՇՄՆ Հայհիդրոմետ ՊՈԱԿ օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը ասում է, որ Գորիսի կայանում առաջիկայում կտեղադրվեն ձյան ծածկի բարձրությունը չափող սարքը և հողախորքային ջերմաչափերը, որոնք հնարավորություն կտան ստանալ դիտարկվող տվյալները և կատարել դրանց վիճակագրական բնութագրերի վերլուծությունը աղյուսակային և գրաֆիկական տեսքով։

Այս ամենի հետ մեկտեղ Գորիսի օդերևութաբանական կայանի պետ Նազիկ Մաթևոսյանը մտահոգությամբ է խոսում կայանի շենքի հին ու չվերանորոգված լինելու մասին.

«Գույքը շատ հին է, մի քանի անգամ մենք մեր ուժերով վերանորոգել ենք, գլխավոր կենտրոնից ասում են, որ ձեր կայանը շատ լավ վիճակում է, կայաններ կան, որտեղ անգամ աթոռ չկա նստելու»,-ասաց նա։ Նա նաև նշում է, որ որոշ սարքավորումներ կամ հին են կամ չեն աշխատում։

«80-ականներից չի աշխատում Իվո գործիքը որով որոշում ենք ամպերի բարձրությունը, տեսակները, դիմել ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն, պատասխանել են, թե ոչինչ, աչքաչափով նայեցեք»:

 

1 of 6
- +

1.

2. Տեղումնաչափի ապակյա անոթ

3. Ավտոմատացված կայան

4. Արևագրիչ

5. Նախատեսված է անձրևաչափման համար

6. Սավինովի ջերմաչափ

 

 

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

Սեպտեմբեր 23, 2026
Մանե Կարապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.