Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Պլեներ-սիմպոզիում Գորիսում

by Քրիստինե Հայրապետյան
Մայիս 16, 2024
0

 

Օրեր առաջ ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի և Ակսել Բակունցի տուն–թանգարանի հետ համատեղ  Գորիսում կազմակերպվել էր պլեներ–սիմպոզիում` Ակսել Բակունցի  ծննդյան 125-ամյակի առթիվ։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստրոբաժանման  տնօրեն Արամ Մաշուրյանը   ՀՀ նկարիչների միության անդամների՝ 8 հայտնի նկարիչների, հրավիրել էր մասնակցելու նկարչական սիմպոզիումին, որի թեման էր՝  Գորիսը գեղանկարիչների աչքերով։ Ակսել Բակունցի տուն–թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանի խոսքով՝ սիմպոզիումին մասնակցած նկարիչների աշխատանքները կցուցադրվեն  հունիսի 13-ին, գրողի  ծննդյան 125-ամյակի  տոնական միջոցառումների շրջանակում՝  տուն-թանգարանում։

Արամ Մաշուրյանի խոսքով, ում անմիջական նախաձեռնությամբ էր կազմակերպվել պլեներ–սիմպոզիումը, նշեց, որ  մեծ գրողին նվիրված  տոնական միջոցառումներին՝ գեղանկարչական  ցուցադրությունից հետո մեկական նկար կնվիրեն Ակսել  Բակունցի տուն- թանգարանին՝ մշտական ցուցադրության համար։ Նկարչական սիմպոզիումն ավարտվել է մայիսի 9-ին, սակայն նկարիչներն իրենց արված էտյուդների վրա, որոնք 20-ից ավելի են, կաշխատեն արդեն  իրենց արվեստանոցներում։ Ա․Մաշուրյանի խոսքով՝ հայտնի նկարիչների հետ սիմպոզիումին մասնակցել են նաև իր սաները, ովքեր ուսանում են Գեղարվեստի պետական ակադեմիայում և Գորիսի պետական համալսարանում։

Ծննդով գորիսեցի Դիանա Յոլյանը, ով Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի է, ասում է, որ իրեն էլ՝ որպես Արամ Մաշուրյանի սան, հնարավորություն է ընձեռվել հայտնի նկարիչների հետ մասնակցել սիմպոզիումին․ «Բավականին հետաքրքիր, տարբեր մտածողությամբ նկարիչներ էին, և  կոնկրետ մեզ՝  Գեղարվեստի պետական ակադեմիայի  երեք ուսանողներիս համար  մեծ փորձ ու լավ հնարավորություն էր միանալ  ճանաչված  նկարիչներին և այդ մի քանի օրն աշխատել նրանց կողքին»,–ասում է նա։ Այդ մի քանի օրերին  բավական խիտ և հագեցած էր  նկարիչների գրաֆիկը, աշխատել են  հիմնականում Հին Գորիսում և մեկ օր  Հին Խնձորեսկում։

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.